Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

«Արմբրենդ»-ը կդառնա բիզնես ոլորտի խնդիրների քննարկման հարթակ

«Արմբրենդ»-ը կդառնա բիզնես ոլորտի խնդիրների քննարկման հարթակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորաբաց armbrand.am կայքն ու «Արմբրենդ» ազգային գործընկերային համակարգի նախագիծը յուրահատուկ հարթակ է, որտեղ գործարարները կարող են քննարկել բիզնես ոլորտին վերաբերող խնդիրներ, ներկայացնել բրենդի հետ կապված պրոբլեմներ ու դրանց լուծման ուղիներ փնտրել: Մայիսի 27-ին, armbrand.am կայքի` Զարգացման հայկական գործակալության կոնֆերանսների դահլիճում կայացած շնորհանդեսի ժամանակ «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը շեշտեց, որ նախաձեռնության նպատակն է միավորել հայրենական եւ միջազգային ընկերությունների այն ղեկավարներին, որոնք ընդունում են բարեխիղճ մրցակցությունը եւ փոխհամագործակցությունը, շահագրգռված են արտադրել որակի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ապրանքներ եւ ձգտում են հասնել իրենց արտադրած ապրանքանիշների համաշխարհային ճանաչմանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Զարգացման հայկական գործակալության արտահանման խթանման դեպարտամենտի պետ Լուսինե Թումյանն էլ, կարեւորելով նախաձեռնությունը, շեշտեց, որ հայկական ընկերություններն արտադրում են որակյալ ապրանք, սակայն բրենդի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն:

«Այսօր լուրջ խնդիր է հայկական գինու բրենդի ներկայացումը: Այս հարցի լուծման ուղղությամբ լուրջ աշխատանք կա կատարելու: Սակայն բրենդի հետ կապված խնդիր ունեն բազմաթիվ ընկերություններ, եւ այս առումով «Արմեբրենդը»-ը հրաշալի հարթակ է խնդիրների լուծման համար»»,- ասաց Լուսինե Թումյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]