1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ընտրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսն ու խորհրդանիշը` անմոռուկը

Ընտրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսն ու խորհրդանիշը` 
անմոռուկը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համայն հայության կարգախոս է ընտրվել «Հիշում եմ և պահանջում», իսկ խորհրդանիշը Անմոռուկ ծաղիկն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը: «Ընտրված կարգախոսը հատուկ ընդգծված ու անհատականացված է, որպեսզի ամեն մեկս արտասանելով այն հիշենք մեր ընտանիքի պատմությունը, մեր վերապրած ողբերգության պատմությունը, և այն պահանջը, որը տեսնում ենք այս համատեքստում, ներկայացնենք համայն աշխարհին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ձևավորված աշխատանքային խումբը երկու փուլով մրցույթ  է անցկացրել ու ընտրել նաև 2015-ի խորհրդանիշը: «Աշխատանքային խմբի դատին էին  ներկայացվել տասնյակ աշխատանքներ, որոնցից հանձնախումբը որոշել և հաստատել է «Շարմ» ընկերության ներկայացրած խորհրդանիշը` Անմոռուկ ծաղիկը: Այն բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը` հիշելու, չմոռանալու և հիշեցնելու:  Ծաղիկի մեջտեղում գրաֆիկական ձևով պատկերված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի 12 մույթերի տեսարանը»,-նշեց Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ այն ակտիվ օգտագործվելու է 2015-ի ընթացքում:

Ընտրված գույները, ըստ պաշտոնյայի, անցյալի, ցեղասպանության ողբերգության և ներկայի ու ապագայի խորհուրդն ունեն: «Ծաղկի հինգ թերթիկները այն հինգ մայրցամաքներն են, որտեղ  հայ գաղթականները հայտնվեցին` ստեղծելով հայկական համայնքներ, ձևավորեցին հայկական սփյուռք»,-հայտնեց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով` շատ տպավորիչ միջոցառումների ծրագիր է նախապատրաստվում: «Մենք ամենախոշոր ու հայտնի հարթակներում, տարբեր մայրաքաղաքների մայր տաճարներում, լավագույն ցուցասրահներում տեսնելու ենք ցուցադրություններ, որոնք ուղղված են լինելու ինչպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելուն, այնպես էլ մեծարելու և հարգանք մատուցելու նրանց, վերապրելու այն գաղափարը, որ մեր պապերը դրեցին ազգի վերածնունդի հիմքում»,-ավելացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Վիգեն Սարգսյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 2015-ին իրականացնելու է  Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը և կատարելու է Մյուռոնօրհնեքի արարողություն: «Այս միջոցառումները հատուկ տեղ են ունենալու 2015-ի իրադրաձությունների շարքում»,-հավելեց Վիգեն Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և հայկական սփյուռքի գաղթօջախներում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարները, ՀՀ տարբեր գերատեսչությունների փորձագետներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ մասնակցում են ընդարձակ քննարկման ՀՀ նախագահի գլխավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]