Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հունիսի 1-ին Երևանում մի շարք տոնական միջոցառումներ կանցկացվեն

Հունիսի 1-ին Երևանում մի շարք տոնական միջոցառումներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան ամառ» ծրագրի հետ կապված՝ աշխատանքային խորհրդակցությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նախատեսված միջոցառումների ամփոփ ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է, որ կազմվել և տպագրվել է միջոցառումների ծրագրի տեղեկատվական թերթիկը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծրագրի ընթացքում նոր առաջարկներ լինելու դեպքում դրանք ևս քննարկել և ներառել միջոցառումների ցանկում:

Զեկուցվել է նաև, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, նախատեսվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, Ազատության հրապարակը ժամը 11:00-ից 13:00-ը մանուկների համար կդառնա կավճանկարչության հարթակ, իսկ  ժամը 17:00-ից մինչ 20:00-ը այդտեղ կանցկացվի տոնական համերգ: Միջոցառումներ են նախատեսված նաև կենդանաբանական այգում, ուր երեխաների մուտքը ողջ օրվա ընթացքում կլինի անվճար:  Ժամը 10:00-ից 13:00-ն երեխաների համար անվճար կգործեն Մանկական երկաթուղու ատրակցիոները: Թվով 25 ատրակցիոններ էլ նույն ժամերին երեխաներին անվճար կսպասարկեն «Հաղթանակ» զբոսայգում:  Կիրովի անվան մանկական զբոսայգում էլ ժամը 12-14-ը կանցկացվեն մարզական հետաքրքիր միջոցառումներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]