Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը Թուրքմենստանում մասնակցել է Մահթումկուլի Ֆրագիին նվիրված միջոցառումներին

ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը Թուրքմենստանում 
մասնակցել է Մահթումկուլի Ֆրագիին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմեն բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի 290-ամյակին նվիրված միջոցառումներին Թուրքմենստանում մասնակցելու համար մայիսի 13-17-ն այդ երկիր էր մեկնել նաև հայկական պատվիրակությունը: ՀՀ կառավարական պատվիրակությունը ղեկավարում էր Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում էին նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը, բանաստեղծ, թարգմանիչ Վարուժան Խաստուրը:

 Հոբելյանական հանդիսությունները նշանավորվեցին «Մահթումկուլի Ֆրագին և համամարդկային մշակութային արժեքները» խորագրով գիտաժողովի անցկացմամբ: Գիտաժողովը բացեց և հիմնական զեկուցումով հանդես եկավ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:  

Մայիսի 14-ին՝ գիտաժողովի բացման արարողության ժամանակ, Թուրքմենստանի նախագահը «Մահթումկուլի Ֆրագի» մեդալ հանձնեց ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին, UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային, Աստրախանի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինին, Սինցզյանի համալսարանի ռեկտոր Թասիֆուլատի-Թայիբուին (ՉԺՀ), «Թյուրքսոյ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Դուսանբայ Կասեինովին:

 Թուրքմենստանի նախագահի հրամանագրերով պետական նույն պարգևին արժանացան նաև գիտության և արվեստի՝ թուրքմեն և արտասահմանյան մի խումբ գործիչներ, այդ թվում՝ Թուրքմենստանի ԳԱ Հին ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Անակուրբան Աշիրովը, ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, Ադրբեջանի մշակույթի նախկին նախարար Փոլադ  Բյուլբյուլօղլին և ուրիշներ:

Հատկանշական է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գիտաժողովի բացման արարողության ժամանակ հատուկ անդրադարձավ Մահթումկուլիի ստեղծագործությունների՝ տարբեր լեզուներով (այդ թվում՝ հայերեն) վերջին հրատարակություններին՝ դրվատանքի խոսք ասելով տարբեր երկրներում կազմակերպված հոբելյանական միջոցառումների (այդ թվում՝ ԵՊՀ-ում կազմակերպված շնորհանդեսի և միջազգային գիտաժողովի) մասին:

 Գիտաժողովից բացի՝ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են նաև մշակութային մի շարք այլ միջոցառումների, ունեցել են հանդիպումներ գիտակրթական հաստատություններում, բազմաթիվ հարցազրույցներ տվել թուրքմենական հեռուստատեսությանը, թերթերին: Հայաստանյան պատվիրակությունը թուրքմեն բարեկամներին է նվիրել Մահթումկուլի Ֆրագիի հայերեն նոր հատընտիրի օրինակներ և Շմավոն Շմավոնյանի «Երկնային նժույգի թռիչքը» կտավը:

Ավելի վաղ Մահթումկուլիի 290-ամյակին նվիրված գիտաժողով կազմակերպվել էր նաև ԵՊՀ-ում, որի ընթացքում կայացել էր նաև նրա բանաստեղծությունների հայերեն հատընտիրի 3-րդ հրատարակության շնորհանդեսը: Թուրքմեն գրականության դասականի հայերեն նոր գրքի լույսընծայումը լայն արձագանք է գտել թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքմենստանում: Գիրքը պետական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նվիրել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]