1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եվրամիությունն իր հայացքն ուղղել է դեպի Հարավային կովկաս. Թրայան Հրսիթեա / լրացված/

Եվրամիությունն իր հայացքն ուղղել է դեպի Հարավային կովկաս. Թրայան Հրսիթեա /
լրացված/

ԵՐԵՎԱՆ 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը սերտ է եւ դրված է բարձր մակարդակի վրա: Նոր իրականության մեջ մարտահրավերները լուծվեն խաղաղ ճանապարհով, եւ համագործակցությունը պետք է չխանգարի Հայաստանի` այլ կառույցների հետ համագործակցությանն ու անդամակցությանը: ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանի խոսքով` տասը տարի առաջ սկսվեց Եվրոպական Միության ընդարձակման գործընթացը, որը զգալի ազդեցություն ունեցավ համաեվրոպական քաղաքական քարտեզի վրա։ «Ընդարձակման այդ փուլին զուգահեռ նախաձեռնվեց Եվրոպական հարևանության քաղաքականությունը, որը կոչված էր մասնակից երկրների ու Եվրոպական միության միջև համագործակցության խթանմանը։ Եթե փորձենք ընդհանրություն գտնել այդ գործընթացներում, ապա կտեսնենք, որ դրանք խարսխված են եղել այն նույն արժեքների վրա, որոնք ընկած են եվրոպական գաղափարի հիմքում։ Այսօր առավել քան կարևոր է որպեսզի չստեղծվեն նոր բաժանարար գծեր, իսկ առկա մարտահրավերները լուծվեն խաղաղ ճանապարհով: Հենց այդ հրամայականն է եղել Եվրոպական միության ստեղծման շարժառիթը։ Հիշում եմ 2004 թվականը, երբ արդեն նախապատրաստվում էին Հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները։ Այն ժամանակ նույնիսկ ամենահամարձակ սցենարով դժվար կլիներ պատկերացնել այն առաջընթացը, որ Հայաստանը կունենար հետագա տարիների ընթացքում Եվրոպական միության հետ իր համագործակցության շրջանաներում։ Եթե փորձենք հետադարձ հայացք նետել Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերությունների էվոլյուցիային, կուրվագծվեն զարգացման մի քանի փուլեր։ Անմիջապես անկախությունից հետո Հայաստանին տրամադրվող աջակցությունից մենք անցել ենք  Գործընկերության և համագործակցության համաձայնագրի ստորագրմանն ու իրականացմանը, և ապա Եվրոպական Հարևանության ծրագրից անցում ենք կատարել Արևելյան գործընկերության նախաձեռնությանը։ Յուրաքանչյուր հաջորդ փուլ ենթադրել է ավելի սերտ փոխգործակցություն Հայաստանի ու Եվրոպական միության միջև»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Լիլոյանը։

Հայաստանն ու Եվրոպական միությունը զգալի ճանապարհ են անցել Արևելյան գործընկերության շրջանակներում։ Այն, ըստ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի, առաջին հերթին հնարավորություն տվեց Հայաստանին ընդլայնելու և ամրապնդելու ներքին բարեփոխումների գործըթնացը: Հաշվի առնելով, որ մեր հարաբերությունների հիմքում ընկած է հանձնառությունն ընդհանուր արժեքներին, այդ բարեփոխումները ամրապնդում են մեր փոխգործակցության հիմքը։

«Զարգացել է քաղաքական երկխոսությունը, համատեղ ջանքեր ենք գործադրում տարբեր մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Համաձայնության ենք եկել ու ներդրել վիզաների դյուրացման մեխանիզմը, ինչը գործընկերության առաջին շոշափելի արդյունքներից է։ Հայաստանը հնարավորություն է ստացել մասնակցելու ԵՄ տարբեր ծրագրերին՝ այդպիսով ընդլայնելով ոլորտային համագործակցության շրջանակը։ Մենք համաձայնել ենք ԵՄ մեր գործընկերների հետ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր շրջանակ ձևավորելու վերաբերյալ, որը մի կողմից կարտացոլի մեր համատեղ ձեռքբերումները, մյուս կողմից՝ համատեղելի կլինի համագործակցության մյուս ձևաչափերի հետ»,-ընդգծեց Արմեն Լիլոյանը:

Խոսելով ԵՄ հաջողություններից` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան հավելեց, թե կառույցը կարողացել է ապացուցել, որ աշխարհում ամենաուժեղն է եւ տնտեսական վերջին ճգնաժամից հետո, միությունը նոր ձեւաչափերով ու նոր դասեր քաղած է նայում ապագային: Հրիսթեայի գնահատմամբ, Եվրամիությունն իր ուշադրությունը ուղղել է դեպի Հարավային Կովկաս, եւ այդ առումով երկրների հետ համագործակցության զարգացման հսկայական աշխատանք կա կատարելու:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, Եվրամիությունն ունի լավ հարաբերություններ եւ մենք ունենք պարտավորություններ, որոնք պետք  է իրականացնենք: Հայաստանի հետ համագործակցությունն ուղղված է բարեփոխումներին եւ տարբեր ոլորտներում ԵՄ-ն իր պարտավորությունների շրջանակում կօժանդակի Հայաստանին` առաջընթաց ունենալու համար»,- ասաց Թրայան Հրսիթեան:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]