Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Հայտնի են Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ 2015» մրցույթի անցկացման ժամկետները


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են «Եվրատեսիլ 2015» մրցույթի անցկացման ժամկետները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, մրցույթի երկու կիսաեզրափակիչ փուլերը ծրագրված է անցկացնել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` մայիսի 12-ին և 14-ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին: Կազմակերպիչների կարծիքով, «Եվրատեսիլ» երգի նման մրցույթի հետ գործ ունենալիս կարևոր է ժամանակ չկորցնել և սկսել պատրաստվել որքան հնարավոր է շուտ:

Ավստրիան դարձել է «Եվրատեսիլ 2015» մրցույթի տիրուհին` շնորհիվ Թոմաս Նոյվիրտի ելույթի, ով այս տարվա մրցույթին հանդես է եկել մորուքավոր կնոջ` Կոնչիտա Վյուրստի կերպարով:




Այս թեմայով

... վերջին լուր "«Եվրատեսիլ 2015»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ