Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

ԳԱՎԱՌ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի մակարդակը, 2014 թվականի մայիսի 20-ի դրությամբ, ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա, որը հավասար է նախորդ տարվա նույն օրվա նիշին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի` Օրհուսի բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, մայիսի 20-ի դրւթյամբ` Սեւանա լճից ոռոգման եւ էներգիայի արտադրության նպատակներով բաց է թողնվել 45 միլիոն 516 հազար խորանարդ մետր ջուր: Փոխարենը «Արփա-Սեւան» թունելային ջրատարով Սեւանա լիճ է մուտք գործել 45 միլիոն 697 հազար խորանարդ մետր ջուր:

Այս տարվա ընթացքում Սեւանը սնած ստորերկրյա ջրերի հոսքը կազմել է 17 միլիոն 71 հազար խորանարդ մետր ջուր: Որոշակի մուտքեր լճի համար ապահովել են նաեւ Սեւան թափվող գետերն ու գետակները, որոնց ելքերը վերջին օրերին որոշակիորեն նվազել են, սակայն տեղումները որոշալի ծավալով լրացնում են լճի ջրային պաշարները:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]