1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շվեդիայի շրջաններից մեկում ուսուցիչներին կարգելեն տնային առաջադրանքներ տալ դպրոցականներին

Շվեդիայի շրջաններից մեկում ուսուցիչներին կարգելեն տնային առաջադրանքներ տալ 
դպրոցականներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական Շվեդիայի  Հալստամար մունիցիպալիտետը կդառնա թագավորության առաջին շրջանը, որի դպրոցներում երեխաներին տնային առաջադրանքներ չեն տա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դա հնարավոր կդառնա այն համաձայնագրի շնորհիվ, որը Ձախ եւ Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունների միջեւ ձեռք Է բերվել շրջանային վարչակազմում:

Առաջարկության նախաձեռնողը՝ նախկին ուսուցիչ, իսկ այժմ տեղի քաղաքական գործիչ Ռիկարդ Անդերսոնը, իր մտահղացումն այսպես Է բացատրում CBT հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք հարցականի տակ ենք դնում տնային հանձնարարությունների  նկատմամբ ավանդական մոտեցումը: Դրա փոխարեն մենք կցանկանայինք դպրոցներում ստեղծել այնպիսի պայմաններ, որ սովորողները կարողանային առաջադրանքները կատարել տեղում՝ դասարաններում»: 

Անդերսոնը չի ժխտում տանն անցած ուսումնական նյութը կրկնելու օգտակարությունը: Բայց նա այն կարծիքին Է, որ տնային առաջադրանքները չպետք Է դառնան ծնողների պարտականությունը, քանի որ ընտանիքներում տարբեր են դասերի պատրաստմանն օգնելու սոցիալական նախադրյալները:

Նախաձեռնությունը տարաձայնություններ Է առաջացրել կուսակցությունների աջ կենտրոնամետ դաշինքի հետ: «Տնային առաջադրանքներն արգելելը ոչ ճիշտ ազդանշան Է: Դա ցույց Է տալիս, որ մենք նվազեցնում ենք մեր պահանջները: Դպրոցում հարկավոր Է ավելի շատ գիտելիքներ ստանալ, եւ քաղաքական գործիչները չԷ , որ պետք Է որոշումներ ընդունեն դասերի վերաբերյալ»,-առաջարկությունը քննադատում Է Աննա Լունդբերգը՝ Լիբերալներ ժողովրդական կուսակցությունից:    

Սպասվում Է, որ առաջարկությունը կյանքի կկոչվի արդեն 2015 թվականի աշնանը: Իսկ 2014 թվականի սեպտեմբերին Շվեդիայում տեղի կունենան տեղական ինքնակառավարման եւ խորհրդարանական ընտրություններ:

«Բոլորի համար հավասար դպրոցի ստեղծումը նախընտրական ծրագրի կարեւորագույն կետերից մեկն Է»,-նշում Է Անդերսոնը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]