Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լեգենդար լողորդ Շավարշ Կարապետյանը ծննդյան օրը կանցկացնի ընտանիքի անդամների հետ

Լեգենդար լողորդ Շավարշ Կարապետյանը ծննդյան օրը կանցկացնի 
ընտանիքի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուզալողի աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը ծննդյան տարեդարձը պատրաստվում է տոնել ընտանիքի անդամների հետ: «Օրը սկսում եմ աշխատատեղում և հետո ընտանիքի անդամների հետ, բնականաբար, կտոնենք: Օրը երկուշաբթի է, բայց որոշված, որ հանգստյան օրերին կտոնենք, և, կարծում եմ, մեծ հավաք կլինի »,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շավարշ Կարապետյանը:  Վերջինս վստահեցրեց, որ ամռանը ինքն անպայման կայցելի Երևան: «Եթե հրավիրեք, անպայման կգամ»,-ծիծաղով ասաց Կարապետյանը:

Շավարշ Կարապետյանը ծնվել է 1953 թվականին Վանաձորում (Կիրովական): Կարապետյանը  1976 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորների կյանք է փրկել։ Այժմ աշխարհի բազմակի չեմպիոնը և ռեկորդակիրն ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում: «Logos Film Company» ընկերությունը պատրաստվում է ֆիլմ նկարահանել լեգենդար ջրասուզորդ Շավարշ Կարապետյանի մասին: Ֆիլմը կկոչվի «20 կյանք»:   

«Արմենպրես»-ը շնորհավորում է լեգենդար մարզիկին` մաղթելով առողջություն եւ հաջողություն ձեռնարկվող բոլոր գործերում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]