Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրն արժանացավ «Հայակ» մրցանակաբաշխության Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակին

Շառլ Ազնավուրն արժանացավ «Հայակ» մրցանակաբաշխության  Ռուբեն Մամուլյանի 
անվան հատուկ մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը «Հայակ» մրցանակաբաշխության ընթացքում ստացավ Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ներդրման համար: Մրցանակն Ազնավուրին հանձնեցին կինոյի ոլորտում առաջին քայլերը կատարող երիտասարդները:

«Շնորհակալ եմ, որ «Հայակն» իր ներկայությամբ պատվել է մեր սիրելի Շառլ Ազնավուրը: Մենք այս տարվա երեկոն անցկացնելուց առաջ որոշեցինք սահմանել հատուկ մրցանակ` համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար: Ժյուրին այն որոշեց կոչել Ռուբեն Մամուլյանի անունով և առաջին մրցանակը հանձնել Շառլ Ազնավուրին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց «Հայակ»-ի նախագահ Գևորգ Գևորգյանը:

Ներկաները հոտնկայս ծափահարեցին լեգենդար երգչին, իսկ նա շնորհակալություն հայտնեց բոլորին:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]