1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արամ MP3-ն շնորհակալություն է հայտնել բոլորին իրեն սատարելու համար

Արամ MP3-ն շնորհակալություն է հայտնել բոլորին իրեն սատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2014» համաեվրոպական հեռուստատեսային մրցույթի հայաստանյան պատվիրակությունը, որն այս տարի ամենամեծերից մեկն էր, հայրենիք կժամանի մայիսի 13-ի լուսադեմին:  Այս մասին  «Արմենպրես»-ը տեղեկացավ մրցույթը հյուրընկալող Կոպենհագենում գտնվող Հայաստանի Առաջին ալիքի PR մենեջեր Արուսյակ Զախարյանից: Հեռուստատեսային մրցույթի եզրափակիչից հետո մեր երկրի պատվիրակ և մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Արամ MP3-ն իր ֆեյսբության պաշտոական էջում  շնորհակալություն է  հայտնել բոլորին, ովքեր իր կողքին էին այս ամիսների ընթացքում և սատարկում էին իրեն: «Եվրոպայում ապրող իմ սիրելի հայեր շատ շնորհակալ եմ բոլորիդ իմ օգտին քվեարկելու համար: Եթե քվեարկության թվերը չեն համընկել՝ դա ձեր մեղքով չէ:  Իրականում ժյուրին է մեզ ցածր միավորներ տվել: Կրկին անգամ շատ շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար»,- գրել է երգիչը:

Կոպենհագենում  նրա հետ էին մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական շուրջ 30 հոգուց բաղկացած թիմը, երգչի կինը, ինչպես նաև ընկերները «Վիտամին» հումորային ակումբից: Նրանցից մեկը Գարիկ Պապոյանն էր, ով հեղինակել էր Արամ MP3-ի եվրատեսիլյան  «Not alone» երգի խոսքերը:

«Եվրատեսիլ»-ի ոչ «սովորոկան»  հաղթողը`  Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստը, հանդիսատեսին անտարբեր չթողեց` նրան գովեցին, քննադատեցին, ծաղրեցին, անգամ հայհոյեցին: Շատերն օբյեկտիվորեն նշում էին, որ Ավստրիայի պատվիրակի  «Rise Like a Phoenix» երգը կատարողական առումով բավականին բարդ էր, սակայն Վյուրստին հաջողվեց այն ներկայացնել անթերի, ինչն էր երգի մրցույթ հանդիսացող «Եվրատեսիլ»-ի գլխավոր պահանջներից մեկն է: «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպչական հարցերով ղեկավար Սիթցե Բեքքերը իր ֆեյսբուքյան էջում նշել է, երգի մրցույթում Կոնչիտայի ներկայացրած «message»-ը հավանելու կամ չհավանելու իրավունք ունի յուրաքանչյուրը, սակայն իր համոզմամբ` կարիք չկա կոպիտ կամ ագրեսիվ հայտարարություններ անել:

«Ավստրիայի թագուհի» տիտղոսին արժանացած մասնակիցը հավաքեց 290 միավոր: Նա հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է բոլոր մարդկանց, ովքեր հավատում են խաղաղությանը: Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում «Join Us» (միացեք մեզ) կարգախոսի ներքո անցկացվող երգի մրցույթի լավագույն հնգյակում հայտնվեցին նաև Շվեդիան, Նիդերլանդները, Հայաստանը և Հունգարիան:

59-րդ «Եվրատեսիլ» մրցույթը անցկացվում էր Դանիայի մայրաքաղաքում,որը  նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը:

Մրցույթը հաղթողը 2008 թվականից սկսած մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության  (EBU)   կողմից ստանում է դասական միկրոֆոնի տեսք ունեցող ձեռագործ մրցանակ:

Պատրաստեց  Տաթեւիկ Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]