Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

«Եվրատեսիլ 2014»-ում հաղթեց Կոնչիտա Վյուրստը /լրացված/

«Եվրատեսիլ 2014»-ում հաղթեց Կոնչիտա Վյուրստը /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2014» համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչ փուլում առաջին տեղը զբաղեցրեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստը իր «Rise Like a Phoenix» երգով: Մրցույթի շրջանակում «Ավստրայի թագուհի» տիտղոսին արժանացած մասնակիցը հավաքեց 290 միավոր: Նա հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է բոլոր մարդկանց, ովքեր հավատում են խաղաղությանը:

«Արմենպրես»- ի փոխանցմամբ` եզրափակիչ փուլում Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ի «Not alone» երգնը ապահովեց նրա համար 4-րդ հորիզոնականը` 174 միավորով: Արամի երգին ամենաբարձր մրավորները տվեցին հետեւյալ երկրները, Ավստրիան` 12, Ռուսաստանը` 8, Նիդերլանդները` 7, Ռումինան` 8, Ֆրանսիան` 12, Լատվիան` 10, Ուկրաինան` 10, Վրաստանը` 12: «Եվրատեսիլ»-ում մեր երկրի գրանցած լավագույն ցուցանիշը 2008 թվականին էր, երբ երգչուհի Սիրուշոն գրավեց 4-րդ հորիզոնականը: Արամ Mp3-ը կրկնեց այդ հաջողությունը:

Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում «Join Us» (միացեք մեզ) կարգախոսի ներքո անցկացվող երգի մրցույթի լավագույն հնգյակում հայտնվեցին նաև Շվեդիան, Նիդերլանդները և Հունգարիան:

Մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ներկայացնում էր «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը` Արամ MP3-ն: 

Մի շարք լրատվամիջոցներ, երկրպագուներ, երգչին սատարող անձինք ելույթից վայրկյաններ անց և համընթաց սոցիալական ցանցերում միաձայն նշում էին, որ Արամ MP3-ն բարձր մակարդակով ներկայացավ եվրատեսիլյան բեմում:  

Նա ելույթի ժամանակ բեմում միայնակ էր առանց բեք վոկալի կամ այլ արտիստների մասնակցության, սակայն բեմից դուրս իրեն միայնակ զգալու որևէ պատճառ չուներ:  Արամ MP3-ն մրցույթին նախապատրաստվելու առաջին իսկ օրվանից մինչև վերջինը  երկրպագուների սատարող կոչերի, աջակցության պակաս չի զգացել: Տարբեր ոլորտները ներկայացնող հանրահայտ մարդիկ իրենց ֆեյսբուքյան էջերում հաջողություն էին մաղթել «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակին: Նրանց թվում էր նաև ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը, ով նշել էր, որ շատ ճիշտ ընտրություն է կատարվել, որ Հայաստանը հենց Արամ MP3-ին էր ներկայացնելու: 

Հայաստանը 15-րդ երկիրն էր, որը հրապարակեց իր քվեարկության արյունքները: Մեր երկրի  արդյունքները Եվրոպային հաղորդեց Առաջին ալիիք հեռուստահաղորդավար Աննա Ավանեսյանը:

59-րդ «Եվրատեսիլ» մրցույթը անցկացվում էր Դանիայի մայրաքաղաքում: Կոպենհագենը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը` 1964 և 2001 թվականներին, իսկ 2005 թվականին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

Մրցույի եզրափակիչին  մասնակցում էր 26 երկիր` Ուկրաինան, Բելառուսը, Ադրբեջանը, Իսլանդիան, Նորվեգիան, Ռումինիան, Հայաստանը, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Հունաստանը, Ավստրիան, Գերմանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Մալթան, Դանիան, Նիդերլանդները, Սան Մարինոն և Միացյալ Թագավորությունը:

Մրցույթը հաղթող երկիրը 2008 թվականից սկսած մրցույթի կազմակերպիչ  Եվրոպական հեռարձակողների միության  (EBU)   կողմից ստանում է դասական միկրոֆոնի տեսք ունեցող ձեռագործ մրցանակ:

Համեվրոպական մրցույթն ուղղիղ եթերում հնարավորություն ունեցավ դիտել ավելի քան 180 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, այդ թվում` Առաջին ալիքի հեռուստադիտողները:




Այս թեմայով

... վերջին լուր "«Եվրատեսիլ 2015»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ