Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արամ MP3-ն «Եվրատեսիլ-2014»-ի եզրափակիչում է

Արամ MP3-ն «Եվրատեսիլ-2014»-ի եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ երկրպագուների սպասումներն արդարացան. «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ն անցավ եզրափակիչ փուլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 6-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne սրահում մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ ունեցավ առաջին համարի ներքո` ներկայացնելով «Not alone» երգը: Նա ելույթի ժամանակ բեմում միայնակ էր առանց բեք վոկալի կամ այլ արտիստների մասնակցության` ներկայացնելով առաջին հերթին ազդեցիկ վոկալ:

Երգչի բեմական հագուստը մոխրագույն էր, այն հեղինակել է դիզայներ Արամ Նիկոլյանը: Նա բաճկոնի վրա կրում էր հայկական դրոշի գույներով շեղանկյունաձև զարդ, որը նախքան ելույթը Հայաստանի մասին պատմող տեսաբացիկում երգիչը իր ձեռքերով պատրաստում է Հայաստանի խորհրդանիշներից մեկից` նուռից:

Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը` Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Հունգարիան, Հայաստանը, Նիդերլանդները, Շվեդիան, Իսլանդիան, Սան Մարինոն, Ուկրաինան, Ադրբեջանը, ընտրվեցին ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: Նախքան մրցույթը Առաջին ալիքի ուղիղ եթերում մեր երկրի պատվիրակը նշեց, որ ունի բարձր տրամադրություն: «Լավ երեկո է սպասվում, կարծում եմ, մեզ մոտ կստացվի»,- նշեց մրցույթում մեր դեսպանը:

Կոպենհագենը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը` 1964 և 2001 թվականներին, իսկ 2005 թվականին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

«Not alone» երգի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը` Արամ MP3-ն: Նախքան առաջին կիսաեզափակիչը տարբեր ոլորտները ներկայացնող հանրահայտ մարդիկ իրենց ֆեյսբուքյան էջերում հաջողություն էին մաղթել «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակին: Նրանց թվում էր նաև ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը, ով նշել էր, որ շատ ճիշտ ընտրություն է կատարվել, որ Հայաստանը հենց Արամ MP3-ին էր ներկայացնելու: «Ֆեյսբուք»-ը վերջին մի քանի ժամերի ընթացքում հեղեղված է մեր պատվիրակի ելույթին ուղղված գովեստի խոսքերով, սատարող կոչերով:

«Եվրատեսիլ-2014»-ի կիսաեզրափակիչ երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Համաձայն մրցույթի կանոնադրության` միանգամից եզրափակիչ են անցնում մրցույթի հիմնադիր հանդիսացող Մեծ հնգյակի երկրները, ինչպես նաև 2013 թվականի հաղթող Դանիան: Մրցույթի այս տարվա հայաստանյան տեսահոլովակը համացանցում տարածում է գտել միանգամից. այն մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով առաջատարներից է: Բացի այդ բուքմեյքերական ընկերություններն ամենատարբեր վարկանիշային կայքերի առաջին հորիզոնականներում տեսնում են Հայաստանի պատվիրակին: Առաջին ալիքը Yerevan Mall-ից, ուղիղ եթերում նախքան մրցույթի մեկնարկը ամփոփեց նաև «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակության և մրցույթի ցուցադրման պաշտոնական գործընկեր Ucom ընկերությանը համատեղ համացանցային լուսանկարչական մրցույթի արդյունքները: Մրցույթում հաղթեցին Ասյա Բեկյան և Ռազմիկ Մալխասյան զույգը` իրեց փոքրիկ որդու Արմենի հետ: Համեվրոպական մրցույթն ուղղիղ եթերում հնարավորություն ունեն դիտել ավելի քան 180 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, այդ թվում` Առաջին ալիքի հեռուստադիտողները:

Կիսաեզրափակչին հետևեց Տաթևիկ Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am