Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը սատարում է «Եվրատեսիլի» մասնակից Արամ Mp3-ին ու ընտանիքի հետ կհետեւի մրցույթին

Շառլ Ազնավուրը սատարում է «Եվրատեսիլի» մասնակից Արամ Mp3-ին ու ընտանիքի 
հետ կհետեւի մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հաջողություն է մաղթել «Եվրատեսիլ»-2014 մրցույթի հայաստանյան պատվիրակ, երգիչ Արամ Mp3-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լեգենդար երգիչը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի Արամ, դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով: Շատ ճիշտ ընտրություն է կատարվել, որ Հայաստանը դուք եք ներկայացնելու: Ես վստահ եմ, որ Հայաստանի ամբողջ բնակչությունից բացի, նաև ամբողջ աշխարհի սփյուռքը հեռուստացույցի առջև ոգևորելու է ձեզ և փոխանցելու է իր ջերմությունը, այնպես, ինչպես մեր երկրի բոլոր կանայք աղոթում են ձեզ համար, հպարտ ենք ձեզ պես երիտասարդ ունենալու համար, ով այս համաշխարհային միջոցառմանը ներկայացնելու է Հայաստանը: Մաղթում եմ ձեզ լավագույնը, և ես ու իմ ընտանիքը փշերի վրա նստած, մատներս խաչելով սպասելու ենք: Մենք հույս ունենք, որ դուք ցույց կտաք, որ նրանից հետո, ինչ մեզ հետ կատարվեց 100 տարի առաջ, մենք նախկինի պես կարող ենք մեր մասնակցությունը ցուցաբերել միջազգային ասպարեզներում»,- գրել է աշխարհահռչակ երաժիշտը:

Հայաստանի տարածքում «Եվրատեսիլ» մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը  կցուցադրվի  մայիսի 6-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում ժամը 23:00-ին: Մեր երկրի պատվիրակ  Արամ MP3-ն ելույթ կունենա առաջին համարի ներքո:  Այս երեկո առաջին կիսաեզրափակչին 10 տեղի  համար կպայքարեն  16 երկրների` Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Ռեմոյի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները:  Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը կընտրվեն ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:  Երկրպագուները շարունակում են բարեմաղթանքներով և սատարող կոչերով հեղեղել Արամ MP3-ի  ֆեյսբուքյան էջը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]