1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ և արտասահմանցի բժիշկների ջանքերն ապարդյուն չանցան. կուրության սպառնալիք ունեցող նորածինների աչքերը լույս կտեսնեն

Հայ և արտասահմանցի բժիշկների ջանքերն ապարդյուն չանցան. կուրության 
սպառնալիք ունեցող նորածինների աչքերը  լույս կտեսնեն

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անհասության ռետինոպաթիա» ախտորոշումն ունեցող նորածիններին այսուհետև կվիրահատեն նաև Հայաստանում, ինչը հնարավարություն կտա փոքրիկներին խուսափել կուրության սպառնալիքից: Առողջապահական ոլորտում այս նոր ձեռքբերման հիմքում ընկած է Հայկական ակնաբուժական նախագծի (ՀԱՆ) և ԱՄՆ Միջազգային զագացման գործակալության կողմից իրականացվող «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագիրը, որը պայքարում է մանկական կուրության դեմ` կանխարգելելով անհասության ռետինոպաթիա հիվանդությունը: Այժմ ծրագիրը մոտեցել է իր ամենամեծ մարտահրավեր պարունակող փուլին` վիրահատություններին, որոնք մինչև այսօր չեն իրականացվել ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այս հարցում ՀԱՆ-ը դիմել է Մեծ Բրիտանիայում աշխատող բժիշկ Սույ Չեբն Վոնգի օգնությանը, ով մեծ պատրաստակամությամբ համաձայնել է այցելել Հայաստան և իրականացնել յուրահատուկ վիրահատություններ և վերապատրաստել մասնագետներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 29-ին հրավիրված ասուլիսում Սույ Չեբն Վոնգը նշեց, որ առաջին  բարեհաջող վիրահատությունը կատարվել է ապրիլի 28-ին: Այն տևել է շուրջ չորս ժամ: «Արտերկրում բժիշկները հաճախ չեն ցանկանում նման վիրահատություններ կատարել, որովհետև դա ծանր բեռ է, և հաճախ վիրահատությունների ելքը կարող է դրական չլինել, այսինքն` երբեմն հնարավոր չէ հրաշքների սպասել»,- պարզաբանեց բժիշկը:

Նրա խոսքով, անհասության ռետինոպաթիայի դեպում երեխայի տեսնելու հավանականությունը 50/50 հարաբերակցությամբ է հնարավոր: «Նույնիսկ անգամ լույսը և ստվերը տարբերակելը մեծ փոփոխություն է մտցնում տվյալ երեխայի ընտանիք, որովհետև նման ախտորոշում ունեցող երեխայի համար գիշերը ցերեկից տարբերելն արդեն իսկ մեծ ձեռքբերում է»,- պարզաբանեց բժիշկը: «Ինձ համար մեծ պատիվ է, ես շատ ուրախ եմ մասնակցել այս միջոցառմանը:  Հայաստանում եմ 48 ժամից էլ պակաս ժամանակ, սակայն պարզապես ցնցված եմ դրական լիցք ունեցող մարդկանցից»,- իր տպավորություններն արտահայտեց մասնագետը:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ
գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն բժիշկ Ռազմիկ Աբրահամյանը ընդգծեց, որ այս վիրահատությունների կիրառումը Հայաստանում բացարձակ հեղաշրջում էր առողջապահության ոլորտում:

«Նախքան այդ այն չէր իրագործվում: Ուզում եմ նշել, որ ռետինոպաթիան ունի իր  ծանրության  աստիճանները և բոլոր այն դեպքերում, երբ թեթև  են աստիճանները, ապա բուժումը  90 տոկոս արդյուքն կարող է տալ»,- պարզաբանեց Աբրահամյանը: Նա նշեց, որ առաջիկայում Առողջապահության նախարարությունում կքննարկվեն նաև վիրահատության այս տեսակի  արժեքի, դրա կիրառելիության հարցերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում 0-7 տարեկան  երեխաների համար բուժօգնությունն անվճար է: Նա տեղեկացրեց, որ  Հայաստանում  տարեկան շուրջ  150  նորածին տառապում է ռետինոպաթիայի տարբեր աստիճաններով:

ՀՀ գլխավոր ակնաբույժ, ՀԱՆ բժշկական տնօրեն պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը շեշտեց, թե գլխավորն այն է, որ առողջապահական համարգում առաջին կարևոր քայլը կատարված է: «Հասարակության ուշադրությունը դեպի առողջությունը,  բժշկությունը սուր է եղել: Ազգային առողջապահության համար մեծ նշանակություն ունի այս ձեքբերումը, քանի որ կօգնի նորածինների, մանկական և վաղածնունդ նորածինների բարդագույն ակնային խնդիրները հաղթահարելուն»,- ասաց Մալայանը:

Նա բացատրեց, որ անհաս երեխաների ցանցաթաղանթի ախտահարումը հանգեցնում է անվերադարձ կուրության, և հենց այդ խնդիրը խաղթահարելու նպատակով  կազմվել է մեկ թիմ, որը որպես մեկ ամբողջականություն աշխատանքներ է տարել ոլորտում ձեռքբերումներ արձանագրելու համար: «Աշխատանքի հիմքում փոխադարձ վստահությունն է, մեկս մյուսին վստահում և հավատում էինք և կարողացանք հասնել հաջողության»,- հավելեց ակնաբույժը:

ՀԱՆ նախագահ, բժիշկ Ռոջեր Օհանեսյանը  ներկայացնելով իր տպավորությունները` նշեց, որ իրենց թիմի  համար հուզումնալից պահ է: «Մինչ այսժմ շատ մանուկներ Հայաստանում կարող էին ձեռք բերել անհասների ռետինոպաթիա, այժմ մենք ի վիճակի ենք փրկել երեխաներին ձեռքբերովի կուրությունից»,- ասաց Օհանեսյանը` հավելելով, որ այս ողջ նախաձեռնությունը մեծ, հսկայական ծախսերի հետ է կապված, սակայն իրենք ուրախ են, որ արտասահմանից ժամանած  բժիշկները, ինչպես նաև տեղացի մասնագետներն անշահախնդիր ներգրավվել են գործընթացում: Նա նշեց, որ համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների ներգրավումը «Մանկական կուրության կանխարգելման գերազանցությնա կենտրոն» ծրագրում այս հիվանդության բուժումը տեղափոխում է մեկ այլ հարթություն:

«Ծրագիրը միտված է գերազազանցություն ապահովել թե բուժման, և թե բուժսպասարկման պարագայում: Հուսով ենք, որ հետևելով իրենց միջազգային գործընկերներին, հայ մասնագետները կշարունակեն հաջողությամբ վիրահատություններ իրականացնել Հայաստանում»,- ասաց ՀԱՆ նախագահը:

2010 թվականից սկսած ՀԱՆ-ը Հայաստանում իրականացնում է «Անհասություն ռետինոպաթիայի ակնային զննումների և բուժման ազգային ծրագիրը»: 2012 թվականին ՀԱՆ-ը ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությոան աջակցությամբ սկսել է նոր ծրագիր` «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն», որի տեսլականն է մասնագիտացած ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանում և տարածաշրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]