Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատի ոսկու կորզման գործարանն աշխարհում երկրորդն է, որ կիրառեց «Ալիբոն» նորագույն տեխնոլոգիա

Արարատի ոսկու կորզման գործարանն աշխարհում երկրորդն է, որ կիրառեց «Ալիբոն» 
նորագույն տեխնոլոգիա

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ԳեոՊրոՄայնինգ» դիվերսիֆիկացված հանքարդյունաբերական կազմակերպությունների խումբն Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում շահագործեց «Ալիբոն» նոր տեխնոլոգիական արտադրամասը։ «Ալիբոն» տեխնոլոգիան, որը մշակվել է ավստալիական «Էքստրատա Տեքնոլոջի և Կոր Պրոսես Էնջինեերինգ» ընկերությունների կողմից, հնարավորություն է ընձեռում զգալիորեն մեծացնել մետաղի արդյունահանումը դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից, որով հարուստ է Սոթքի հանքավայրը։ Արտադրամասի բացման արարողությանը մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանի եւ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ուղեկցությամբ:

 Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Գեո Պրո Մայնինգ» կազմակերպությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Սիման Պովարենկինը, Հայաստանն աշխարհում երկրորդ երկիրն է, որտեղ ներդրվում է այս տեխնոլոգիան։ «Մյուս գործարանը, որ գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում, վերամշակում է դժվար կորզվող ոսկու և արծաթի խտանյութը։ Սակայն դա չի վերամշակում կոնցենտրատները, այնպես որ հայաստանյան արտադրամասն առաջինն է, որ կվերամշակի նաև կոնցենտրատները։ Այս տեխնոլոգիան թույլ կտա երեք անգամ ավելացնել ոսկու արտադրությունը, 50 հազար ունցիայից, որը մոտավորապոս 1,5 տոննա է, մինչև 5 տոննա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պովարենկինը։ Նրա խոսքով՝ արտադրամասի կառուցման աշխատանքներին մասնակցել են 27 ընկերություններ, որոնցից 22-ը` հայկական։ «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ներդրումների ընդհանուր ծավալը Սոթքի հանքավայրի և Արարատի գործարանի արդիականացման համար 2007 թվականից գերազանցել է 140 մլն դոլարը։

«Էքստրատա Տեքնոլոջի» ընկերության գլխավոր մենեջեր Մայք Հորնը տեղեկացրեց, որ այս տեխնոլոգիան նախատեսված է ոսկու և այլ հանքանյութերի կորզման համար։ «Այն հնարավորություն է տալիս շատ մանր աղալ հումքը և օքսիդացնել մթնոլորտային ճնշման տակ։ Ըստ տեխնոլոգիայի, խտանյութը, որը պարունակում է հիմնական մետաղներ և թանկարժեք մետաղներ, մշակում է սուլֆիդային միներալների օքսիդացմամբ և մետաղների ազատ արձակմամբ, ինչը հետագայում բերում է սովորական կորզմանը»,-ասաց Հորնը։

Աշխարհում գործում են երեք ձեռնարկություններ, որոնք կիրառում են «Ալիբոն» տեխնոլոգիան, սակայն նրանցից երկուսը, որոնք գտնվում են Իսպանիայում և Գերմանիայում, վերամշակում են ցինկի սուլֆիդի խտանյութը։ Հայաստանում գործող ոսկու վերամշակման գործարանը կդառնա աշխարհում երկրորդը, որը կկիրառի «Ալիբոն» տեխնոլոգիան ոսկու կորզման նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]