Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գերմանական մամուլն սկսել է հաճախակի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

Գերմանական մամուլն սկսել է հաճախակի օգտագործել «Հայոց 
ցեղասպանություն» 
եզրույթը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցն ու դրան նվիրված միջոցառումները: Ընդ որում` Հայոց Մեծ Եղեռնն արդեն ավելի ու ավելի մեծաթիվ լրատվամիջոցների կողմից է հիշատակվում «ցեղասպանություն» եզրույթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` գերմանական հայտնի focus.de էլեկտրոնային պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության առնչությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտնի հայտարարությանն ու դրա առաջացրած իրարամերժ արձագանքներին: «Էրդողանի ցավակցությունը վիրավորանք է բոլոր հայերի համար» վերտառությամբ հոդվածում focus.de-ն անդրադառնում է Էրդողանի հայտարարությանը ու փոխանցում այն գնահատականները, համաձայն որոնց` դա «երեսպաշտական» պահվածք է նրա կողմից: Պարբերականը նախ անդրադառնում է թուրքագետ Ուդո Շտայնբախի դիտարկումներին, թե էրդողանն առաջին թուրք վարչապետն է, որն իր ցավակցությունն է ուղղել ոճրագործության զոհերի սերունդներին: Ընդ որում` հեղինակը թուրքագետի դիտարկումները փոխանցելիս եւս օգտագործում է «ցեղասպանություն» եզրը:

Հոդվածի հեղինակն անդրադառնում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների թնջուկին` հիշեցնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի Նախագահի` Հայաստան այցի մասին ու ընդգծելով, որ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն իր հերթին խանգարել է ադրբեջանական կողմի միջամտությունը: Ապա focus.de-ն փոխանցում է Հայ ակադեմիականների միության նախագահ, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախկին ղեկավար Ազատ Օրդուխանյանի այն հայտարարությունը, որի համաձայն` Էրդողանի նման մոտեցումը «վիրավորանք է բոլոր հայերի համար»: Ըստ այդմ` դա ավելին չէ, քան արհեստական քաղաքական քայլ: Ցեղասպանությունից վերապրածների սերունդներին Էրդողանի ցավակցությունը, Օրդուխանյանի գնահատմամբ, չափազանց երեսպաշտական քայլ է: «Մենք կարող ենք դիտարկել փաստերը, որոնք վկայում են` հայերի ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս»,- FOCUS Online-ի հետ զրույցում շեշտում է Ազատ Օրդուխանյանը` հիշեցնելով թուրքերի կողմից հայերի հանդեպ տարբեր ջարդերի մասին:

Օրերս Հայոց Ցեղասպանության փաստին անդրադարձել էր նաեւ WESTDEUTSCHE ALLGEMEINE ZEITUNG-ը` կրկին օգտագործելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, ինչը գերմանական մամուլին այնքան էլ բնորոշ չէ, քանի որ երկրի Բունդեսթագը թեեւ հատուկ բանաձեւով դատապարտել է հայկական ջարդերը, բայց դրանց այդպես էլ Հայոց «ցեղասպանություն» անվանումը չի տվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]