1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ես բանտում եմ հայ եւ սոցիալիստ լինելու համար. Սեւան Նիշանյան

Ես բանտում եմ հայ եւ սոցիալիստ 
     լինելու համար. Սեւան Նիշանյան

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ գրող եւ լեզվաբան Սեւան Նիշանյանը հայտարարել է, որ հայտնվել է Իզմիրի Ալիաղա բանտում հայ եւ սոցիալիստ լինելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, պոլսահայ գրողը հայտնել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) կալանավայրերի մոնիթորինգի հանձնաժողովի անդամ Նուրեդդին Դեմիրի հետ հետ հանդիպման ժամանակ, երբ վերջինս նրան այցելել էր բանտում:

Դեմիրը պատմել է մենախցում Նիշանյանի վատ բանտային պայմանների մասին: Նրա այն հարցին, թե ինչու է հայտնվել բանտում, Նիշանյանն ասել է. «Բերանս փակ չեմ կարողանում պահել: Չինովնիկների հետ հարաբերություններս երբեք լավ չեն եղել: Կարճ ասած` ես հայ եմ, սոցիալիստ եւ կտրուկ խոսող: Իմ այդ յուրահատկությունների համար բազմաթջվ քրեական գործեր են բացվել իմ դեմ: Եթե մի ուրիշի պարագայում դրանք կանտեսվեին, ապա իմ դեպքում իշխանությունները դա հանցագործություն են համարում»:

Սեւան Նիշանյանն ասել է, որ վերջին տարիներին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի եւ իր հարաբերությունները վատացել են: Նրա խոսքով` Էրդողանը հարձակման է անցել իր վրա այն պատճառով, որ «Թարաֆ» թերթում աշխատելու ժամանակ ինքը քննադատական հոդվածներ է հրապարակել նրա հասցեին: «Պատրվակ դարձնելով իմ քննադատությունները, Էրդողանն իմ դեմ հարձակվեց` հայտարարելով, թե, իբր, վիրավորել եմ իսլամը», -ասել է Նիշանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]