Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիայում կա Հայոց ցեղապանության ժխտողականությանը դիմադրող գիտնականների մի խումբ. Սյուզան Քալայջի

Թուրքիայում կա Հայոց ցեղապանության ժխտողականությանը դիմադրող 
գիտնականների մի խումբ. Սյուզան Քալայջի

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում առկա է ժխտողական վերաբերմունք Հայոց ցեղասպանության իրողության հանդեպ, սակայն կա նաև պատմաբանների, գիտնականների մի խումբ, որն այդ մոտեցմանը դիմադրում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկած «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» թեմայով  միջազգային գիտաժողովի մասնակից, թուրք պատմաբան Սյուզան Քալայջին: «Մենք դիմադրում ենք այդ մոտեցումներին, և եթե 2005թ. Ստամբուլում առաջին անգամ կոնֆերանս անցկացվեց փակ դռների հետևում, ապա երկրորդ կոնֆերանը Ստամբուլում անցավ 350 մարդկանց մասնակցությամբ: Եվ ամեն անգամ բուռն ծափահարություններ էին հնչում այն ելույթներից հետո, որոնք նվիրված էին Եղեռնին»,- պատասխանելով լրագրողների հարցին ընդգծեց Քալայջին:  

Պա պատմեց, որ Հայաստանում է երկրորդ անգամ, այս անգամ եկել է իր հայրիկի հետ, ում հետ արդեն հասցրել է այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

«Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն»  գիտաժողովին մասնակցում են առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Լեհաստանից և  ԱՄՆ-ից: Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցողները կանդրադառնան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում կազմակերպված հայերի զորակոչին, նրանց զինաթափմանը, երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի ցեղասպանությանը, պանթուրքիստական ցանցի գործունեությանը, օտարազգի լրագրողների գործունեությանը, հայերի ինքնապաշտպանական մարտերին, պատերազմող երկրների դիվանագիտության դերին, վկայություններին, հայ կամավորական շարժմանը, հայ գաղթականությանը և վերապրողներին առնչվող հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]