Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին / լրացված/

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին /
լրացված/

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Twitter սոցիալական ցանցի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին: Նախագահական նստավայրում հանդիպումից հետո Twitter-ի փոխնախագահն իր եւ ՀՀ Նախագահի` հեռախոսով ինքնանկարն է արել (սելֆի). այդ մասին վկայող լուսանկարը հրապարակել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հենց թվիթերում: 

Ավելի ուշ Գրիգորյանն իր միկրոբլոգում ավելացրել է սելֆին ու նշել, որ նախագահի համար թվիթերում պետք է հաշիվ բացել: 

Րաֆֆի Գրիգորյանը Հայաստանում է «Թումո»-ում վարելու ծրագրավորման առաջադեմ դասընթաց` համալսարանի ուսանողներին և ՏՏ ոլորտի մասնագետների համար: Րաֆֆի Գրիգորյանն առաջին անգամ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է այցելել 2012 թվականին:  

Որպես Twitter-ի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնորդ՝ Գրիգորյանը ղեկավարել է ընկերության ծառայությունների ինտեգրումը Apple-ի iOS մոբայլ համակարգին եւ օգնել ստեղծելու գեոլոկացիոն ծրագիրը: Այսօր նա ընկերությունում ղեկավարում է ավելի քան հինգ տարբեր խմբեր եւ պատասխանատու է սոցիալական ցանցի ծրագրային ենթակառույցների համար: Նախքան  Twitter-ին միանալը, Գրիգորյանը համահիմնադրել է WattzOn.com-ը՝ ստարտափ ընկերությունը, որը Business Week ամսագիրն  անվանել էր 2008թ. լավագույն գաղափար: Նա դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում, ինչպես նաև O'Reilly Media-ի հրատարակած "TiVo Hacks" գրքի հեղինակն է և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Մեդիա լաբ»-ի նախկին անդամը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]