Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Aram MP3-ի «Not Alone» երգն ամենաշատ դիտումներն է հավաքել YouTube-ում


ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Aram MP3-ի երգը շարունակում է գլխավորել մրցույթին ներկայացված երգերի YouTube-յան դիտումների աղյուսակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցույթը լուսաբանող Wiwibloggs կայքը, հիմնվելով eurovision.tv հեռուստաընկերության YouTube-յան պաշտոնական ալիքի դիտումների վրա, կազմել է երգի մրցույթի մասնակցող երկրների վարկանիշային աղյուսակը: Ապրիլի 14-ի դրությամբ, ինչպես և երկու շաբաթ առաջ, առաջին տեղում էր Հայաստանը` 1 միլիոն 950 հազար 555 դիտումով: Երկրորդ տեղն է զբաղեցրել Ավստրիան (1 482 772), երրորդը` Մոնտենեգրոն`  (760 387), ապա Իսպանիան (558 277) և Իտալիան (555 918):

Թոփ տասնյակում են ընդգրկվել նաև` Միացյալ Թագավորությունը, Ադրբեջանը, Իսրայելը, Լեհաստանը, Ուկրաինան:

Նշվում է, որ նախորդ տարիներին, ի տարբերություն այս տարվա, շատ ավելի հեշտ է եղել գուշակել մրցույթի առաջատարներին: «Այս տարի ամեն ինչ շատ ավելի բարդ է, ուստի և ավելի հետաքրքիր է: «Եվրատեսիլ 2013-ի» հիմնական ֆավորիտներն էին Դանիան, Նորվեգիան և Ուկրաինան, որոնք բոլորն էլ հայտնվեցին առաջին քառյակում: Այս տարի, բուքմեյքերական գործակալությունների կանխատեսումների համաձայն, հաղթողը լինելու է Հայաստանը»,- գրում է Wiwibloggs-ը` միաժամանակ նկատելով, որ վերջերս Aram Mp3-ի հաղթանակի հավանականությունը, այնուամենայնիվ, սկսել է նվազել և զուգահեռաբար աճել են Շվեդիայի ներկայացուցիչ Սանայի շանսերը, ով այժմ երկրորդն է գործակիցների թվով:

Այժմ Դանիայում նախատեսվող «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն համերգային շրջագայությամբ Եվրոպայում է: Ապրիլի 14-ին նա մասնակցել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացած «London Eurovision party» համերգին` կատարելով հիթ դարձած Not Alone երգը:

«Եվրատեսիլ 2014»  59-րդ ամենամյա մրցույթը  տեղի է ունենալու Դանիայի մայրաքաղաք  Կոպենհագենի  «B&W Hallerne» արենայում: Երրորդ անգամ է, ինչ մրցույթն անցկացվելու է Դանիայում, վերջինը` 2001 թվականին էր: Մրցույթի կիսաեզրափակիչները նախանշված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Մրցույթին մասնակցելու են մոտ 3 տասնյակ երկրներ: 12 երկիր հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթին` պարզաբանելով դա ոչ միայն ֆիննասական խնդիրներով, այլ մրցույթի հանդեպ հետաքրքրության նվազմամբ:




Այս թեմայով

... վերջին լուր "«Եվրատեսիլ 2015»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ