1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հովիկ Աբրահամյանը կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները. Գալուստ Սահակյան

Հովիկ Աբրահամյանը կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները. Գալուստ 
Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հովիկ Աբրահամյանին պատահական չէ առաջադրել վարչապետի պաշտոնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Հովիկ Աբրահամյանը բավական լուրջ քաղաքական կենսագրություն ունի և շատ օպերատիվ գործունեություն է ծավալել այս տարիներին ցանկացած խնդրի վերաբերյալ»,- ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը դիտարկվում է նաև որոշակիորեն քաղաքական ուժերի հետ կապված աշխատանքում՝ քննարկումներում, հանդուրժողականությամբ, կոնֆլիկտներ լուծելիս: «Այնպես որ, և' քաղաքական իմաստով, և' որպես տնտեսության վերահսկող անձնավորություն, նա հստակ ձևով կկարողանա իրականացնել այն ծրագրերը, որոնք նրա առջև դրվել են»,- ընդգծեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում ապրիլի 13-ին հաստատվել է Հովիկ Աբրահամյանի  թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրն ստորագրել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]