1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքական ագրեսիվ քաղաքականության դեմ նստացույց կկայանա Հռոմում

Թուրքական ագրեսիվ քաղաքականության դեմ նստացույց կկայանա Հռոմում

ՀՌՈՄ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը ծրագրում է նստացույց կազմակերպել Հռոմում Թուրքիայի դեսպանատան առջև` ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության ագրեսիվ քաղաքականության: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց կենտրոնի արտաքին հարցերի պատասխանատու, ռազմական լրագրող Թալալ Խրայիսը: Կենտրոնը խաղաղությանը սատարող բոլոր անձնանց հրավիրում է ապրիլի 10-ին մասնակցել Թուրքիայի դեսպանատան դիմաց կայանալիք նստացույցին` միասնաբար «ո՛չ» ասելու  Էրդողանի կառավարության ագրեսիվ քաղաքականությանը և նրա աջացկությանը Սիրիայի Քեսաբ քաղաքի դեմ իրականացված ահաբեկչական և ագրեսիվ գործողություններին:

Մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից հարձակումներ են սկսվել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա: Ըստ ստացված տեղեկությունների, հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» ահաբեկչական խմբավորումները: Հարձակումների արդյունքում գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել. նրանք ստիպված են եղել տեղափոխվել առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]