1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ինչպե՞ս կենդանի պահել ցեղասպանությունների հիշատակը. The Independent-ի ադրադարձը Հայոց ցեղասպանությանը

Ինչպե՞ս կենդանի պահել ցեղասպանությունների հիշատակը. The Independent-ի 
ադրադարձը Հայոց ցեղասպանությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները մահանում են և հայությունը կանգնում է նույն ահաբեկող երկընտրանքի առջև` երկընտրանք, որին ստիպված կլինեն առերեսվել նաև հրեաները երեք տասնամյակ անց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` The Independent թերթում հրապարակած հոդվածում այս մասին նշում է վաստակաշատ լրագրող Ռոբերտ Ֆիսկը: Լրագրողը մտահոգիչ հարցարդորում է անում. «Ինչպե՞ս կենդանի պահել ցեղասպանությունների հիշատակը, երբ օսմանյան և ֆաշիստական չարագործությունների վերջին ականատեսը մահանա»: Հարց, որ քննարկվել է նաև վերջերս Կալիֆորնիայում կայացած հայկական համաժողովի ժամանակ:

Հայոց ցեղասպանության փաստն ապացուցող տասնյակ հազարավոր փաստաթղթեր, լուսանկարներ, վերապրածների վկայությունները կրող ձայնագրություններ կան, ինչպես նաև Օսմանյան կայսրության արխիվներից պահպանված փաստաթղթեր, որտեղ Օսմանյան Թուրքիայի քրիստոնյաների բնաջնջման մասին հրամաններն են: Սակայն արդյոք այս ամենը բավարա՞ր է այդ ողբերգությունները 500 տարի անց հիշելու կամ, ասենք, մարդկության դեմ գործած մյուս հանցագործություններից դրանք տարանջատելու համար:  

«Հարցազրույցներ վարելով Հայոց ցեղասպանությունից և Հրեական հոլոքոսթից փրկվածների հետ` ես համոզված չեմ, թե ինչ պետք է արվի դրանց զոհերի հիշատակը պահպանելու համար: Հայերին և հրեաներին տառապանքներ պատճառած այս ողբերգությունները պետք է հավերժ դրոշմված մնան պատմության մեջ` չնայած այն բանին, որ մարդկությունը հակված է կորցնել հետաքրքրությունը անցյալի հանցագործությունների նկատմամբ»,- նշում է լրագրողը:

Զուգահեռներ տանելով 20-րդ դարի այդ երկու ոճրագործությունների միջև` Ֆիսկը նկատում է, որ այս երկու իրադաձությունների միջև շատ նմանություններ կան: Նախքան տեղահանությունները, թալանը ու զանգվածային սպանդը հայերին հայտնել էին, թե նրանց «վերաբնակեցնելու» են Օսմանյան կայսրության այլ տարածքներում, իսկ տեղահանված հայերի տները և ունեցվածքը բռնագրավվել են: Օսմանյան զորքրերի  «հատուկ ստորաբաժանումները» հարյուր հազարավոր հայ տղամարդկանց առանձին խմբերով տարել են մեկուսի վայրեր և կացիններով ու դանակներով մորթի ենթարկել, իսկ նրանց կանանց և երեխաներին` կողոպտել, բռնությունների և սովամահության են ենթարկել` թողնելով, որ կոտորվեն ճանապարհի եզրին: Օսմանցիները նաև առաջին պարզունակ գազային խցերի հեղինակներն են. հազարավոր հայերի քշել են ժայռերի քարանձավներ և, խարույկներ վառելով քանրձավների մուտքի դիմաց, շնչահեղձ արել նրանց: Նշվում է, որ օսմանյան զորքերին վարժեցնող որոշ գերամանացի կրտսեր սպաներ Թուրքիայում ականատես են եղել հայերի կոտորածների և հետագայում իրենց տեսածը կիրառել 1941 թվականին` Բելառուսի և Ուկրաինայի տարածքում հրեաների կոտորածների ժամանակ` ստանալով Վերմախթի ավագ սպայի կոչումներ: Ադոլֆ Հիտլերն ինքը Լեհաստանի հրեաների կոտորածներն իրականացնելուց առաջ հարցրել էր իր գեներալներին. «Ո՞վ է այսօր հիշում հայերին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]