1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճեցին 3 մեդալ Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճեցին  3 մեդալ Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի 86կգ քաշային ըմբիշ Մուսա Մուրթազալիեւը , հաղթելով իռլանդացի Ալեքսանդր Դոլին, նվաճեց  ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Այս մրցաշարը ապրիլի 4-ին ավարտվեց Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մեր մարզիկը, մրցամարտի ընթացքում մրցակցին զիջելով 4:6 հաշվով, կարողացավ հավասարացնել հաշիվը՝ 6:6, եւ, «վերջին միավորի» կանոնի համաձայն, արժանացավ բրոնզե պարգեւի:  

Այսպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճեցին 3 մեդալ Եվրոպայի առաջնությունում. 70կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ 57կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ Մուրթազալիեւը՝ բրոնզե պարգեւներ:

Ապրիլի 5-ին իրենց մրցավեճը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցագորգ դուրս կգան նաեւ Հայաստանի 4 մարզիկներ. 59կգ քաշային Կարեն Ասլանյանը առաջին մրցամարտում կմրցի պորտուգալացի Ֆերնանդեշի, 66կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը՝ թուրք Յուքսելի, 97կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ Ուկրաինայի մարզիկ Վասիլեւի, իսկ 130կգ քաշային Վաչե Եղիազարյանը՝ ռուս ըմբիշ Պաշինի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]