Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել / լրացված/

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել /
լրացված/

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը ընդունել է հրաժարականը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը քաղաքական ուժի գործադիր մարմնի նիստից հետո:

Նա նշեց, որ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացվել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն քանի որ բանակցություններ էին ընթանում Մաքսային միության հետ կապված, պետք է կազմակերպվեր ՀՀԿ միջազգային տնտեսական կոնֆերանսը, Նախագահը նրան խնդրել է որոշ  ժամանակ շարունակել իր լիազորությունները: «Վարչապետն ասել է, որ սա կշռադատված որոշում է և պահի տակ կայացրած չէ: Հրաժարականը պայմանավորված է եղել անձնական պատճառներով»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ նոր կառավարության հարց չի քննարկվել: 

Տիգրան Սարգսյանը գրառում է արել նաև Ֆեյսբուքում. «Սիրելի հայրենակիցներ, դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնել է 2008թ. ապրիլի 9-ին:

Նա ծնվել է 1960 թ. հունվարի 29 հունվարի 29-ին, Կիրովական (ներկայիս Վանաձոր) քաղաքում: 1977-1978 թթ. սովորել է Երևանի տեխնիկական թիվ 14 ուսումնարանում, 1978-1980թթ.` Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի Պլանավորման և տնտեսության ֆակուլտետում, 1980-1983թթ.` Լենինգրադի  Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում, ավարտել գերազանցության դիպլոմով, 1983-1987 թթ.`Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրայում, 1994 թ.` Վաշինգտոնի Իրավունքի միջազգային ինստիտուտում, 1996-1997թթ.`Վաշինգթոնում, Համաշխարհային բանկի Տնտեսական զարգացման ինստիտուտում:

Տիգրան Սարգսյանը 1987-1990 թթ. աշխատել է Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում, 1988-1993 թթ.` Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահն է եղել, 1990-1991թթ.` տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատորը, 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ,
1993-1994 թթ.`աշխատել է Երևանի պետական համալսարանում, բանկային գործ դասավանդել, 1995-1998թթ. եղել է Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ,
1995-2008 թթ.` Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրենը,
1998-2005 թթ.` ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, 2005-2008 թթ.` վերանշանակվել այդ պաշտոնում, 2005-2007 թթ.` Միջպետական բանկի խորհրդի նախագահն էր:
ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 2-ի հրամանագրով վերանշանակվել է 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում:    2013 թվականի ապրիլի 19-ին վերանշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում` 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում:

ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Ունի պահեստազորի սպայի զինվորական կոչում: Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է: Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի և երկու թոռ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]