1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրենց բնակավայրեր վերադառնալու քեսաբահայերի հույսերն օրեցօր մեծանում են. Քեսաբի քաղաքապետ

Իրենց բնակավայրեր վերադառնալու քեսաբահայերի հույսերն օրեցօր մեծանում են. 
Քեսաբի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը շարունակում է առաջ շարժվել՝ հսկողություն հաստատելով նոր տարածքներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանն՝ ավելացնելով, որ քեսաբահայերն այսօր ավելի մեծ հույսեր ունեն իրենց բնակավայրեր վերադառնալու համար: Քաղաքապետը նաև նշեց, որ Լաթաքիայի եկեղեցում ապաստան գտած մոտ 700 հայ ընտանիքներից շատերն այժմ վարձով տներ են գտել Լաթաքիայում կամ բնակվում են ազգականների տներում, իսկ եկեղեցում մնացել է մոտ 50 հայ ընտանիք, որոնք ստանում են անհրաժեշտ օգնություն:

Ինչ վերաբերում է Քեսաբում մնացած հայերին, Վազգեն Չափարյանը տեղեկացրեց, որ այնտեղ գտնվող մոտ 17 քեսաբահայերից ոմանք ցանկացել են դուրս գալ այնտեղից, ոմանք էլ մնացել են Քեսաբում: «Փառք Աստծո, զոհեր, վիրավորներ և ձերբակալվածներ չկան, այնտեղ մնացած հայերը 80 տարեկանն անց  մարդիկ են, և զինյալները նրանց չեն վնասել»,- նշեց քաղաքապետը:

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Յոթ հարյուրից ավելի հայ ընտանիքներ այժմ հաստատվել են Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]