1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրասիական միությանն անդամակցելու Հայաստանի որոշումն ունի ռազմաքաղաքական բովանդակություն. Տիգրան Սարգսյան

Եվրասիական միությանն անդամակցելու Հայաստանի որոշումն ունի 
ռազմաքաղաքական բովանդակություն. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մերձավոր Արևելքից մինչև Հյուսիսային Կովկաս տարածաշրջանային լարվածությունը 2008 թվականից ի վեր ոչ միայն նվազել, այլ ավելացել է:  Այդ առումով ՄՄ-ի և միասնական տնտեսական տարածքին, իսկ ապագայում Եվրասիական միությանն անդամակցելու մեր քաղաքական որոշումն ունի նաև հստակ ռազմաքաղաքական և անվտանգության բովանդակություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին  «Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ ցանկանում է ներկայացնել ՄՄ-ին միանալու տարածաշրջանին վերաբերող թեզը:

«Պետք է նշենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի են ունեցել որակական փոփոխություններ և ՀԱՊԿ-ը ձևավորել է այնպիսի կառույցներ և ընդունել այնպիսի քաղաքական որոշումներ, որոնք էապես ուժեղացնում են մեր անվտանգության ապահովման երաշխիքները: Սա կարևորագույն բաղադրիչն է մեր քաղաքական որոշումների»,- պարզաբանեց վարչապետը:  Նրա խոսքով` միևնույն ժամանակ հարցեր են հնչում, թե արդյոք Հայաստանը, միանալով ՄՄ-ին և միասնական տնտեսական տարածքին ու ապագայում ձևավորվող միասնական տնտեսական միությանը, չի կորցնելու իր ինքնիշխանությունը: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ձևաչափերը և այն անդրազգային ինստիտուտները, որ ձևավորվում են այսօր Մաքսային միության  շրջանակներում, ենթադրում են, որ մենք հանդես ենք գալու որպես իրավահավասար մասնակից այդ միության մեջ և մեր որոշումները ազդելու են կարգավորման դաշտի վրա, որը վերաբերելու է մի մեծ տարածքի, որն ունի շուրջ 170 մլն բնակչություն»,- հավելեց ՀՀ կառավարության ղեկավարը:

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]