Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերբիայի Հանրապետության Նախագահն այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն

Սերբիայի Հանրապետության Նախագահն այցելել է Վիեննայի Մխիթարյան 
միաբանություն

ՎԻԵՆՆԱ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում երկկողմ պաշտոնական այցով գտնվող Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, երկրի ԱԳ և ՊՆ նախարարների և պաշտոնական այլ անձանց ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն՝ վանքի արխիվներում պահվող և մխիթարյանների տպագրած ավելի քան 300 անուն սերբալեզու հնատիպ գրքերին ծանոթանալու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վիեննայի Մխիթարյան միաբանության վանահայր Հայր Պողոս Գոճանյանը բարձրաստիճան հյուրին ծանոթացրել է միաբանության գործունեության հետ: Նախագահը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները շրջայց են կատարել եկեղեցում, գրադարանում և թանգարանում: Վանական համալիրի մամուլի սրահում այցելուները ծանոթացան հատուկ Նախագահի այցի կապակցությամբ ցուցադրված 19-րդ դարի սերբական գրականության նմուշների հետ. հայտնի սերբ բանասեր Վուկ Կարաջիչի երկեր, սերբական առաջին Աստվածաշունչը, բառարաններ, ժողովրդական ու ազատագրական երգերի ժողովածուներ:

Նախագահ Նիկոլիչը գրառում է կատարել միաբանության հուշագրքում: Սերբական բարձրաստիճան պատվիրակության այցը հարգանքի տուրք էր սերբական մշակույթի կայացման գործում միաբանության ունեցած անուրանալի վաստակի հանդեպ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]