Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կազմակերպությունների գրանցում` 15-20 րոպեում, ձեռնարկատիրոջ հաշվառում` 5 րոպեում. պետռեգիստրը 20 տարեկան է

Կազմակերպությունների գրանցում` 15-20 րոպեում, ձեռնարկատիրոջ հաշվառում` 5 
րոպեում. պետռեգիստրը 20 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում պետական ռեգիստրի 20-ամյա գործունեության նվաճումներից է ընթացակարգերի պարզեցումն ու մատչելիությունը, ինչպես նաև գրանցման և հաշվառման ժամկետների կրճատումը։ Այսօր կազմակերպությունների գրանցումը տևում է 15-20 րոպե, իսկ անհատ ձեռնարկատիրոջ պարագայում հաշվառումը կատարվում 5 րոպեում։ Փաստաթղթերը հանձնվում են մեկ պատուհանից և ստանում մեկ պատուհանից։

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 20-ամյա գործունեության նվիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց գործակալության պետ Արմեն Գևորգյանը։ «Մինչև 2002 թվականը Հայաստանում ընկերության հիմնադրումը իրականացվում էր 9 ընթացակարգերով, որոնց ընդհանուր տևողությունը կազմում էր 18-20 օր։ 2002-2011 թվականը ընկերության հիմնադրումն իրականացվում էր 5 փուլերով՝ ֆիրմային անվանման փորձաքննություն, փաստաթղթերի նախագծերի կազմում և որոշումների ընդունում, տուրքերի վճարում, պետական գրանցում, հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրում, որոնց ընդհանուր տևողությունը կազմում էր 9 օր։ Իսկ այսօր կազմակերպությունների գրանցումը տևում է մի քանի րոպե»,-ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ 2011 թվականին ներդրված «մեկ պատուհան մեկ կանգառ» սկզբունքի շնորհիվ վերացել են իրավաբանական անձանց կողմից նախքան պետական գրանցման դիմելը ֆիրմային անվանում ստանալու համար լիազորված մարմնին դիմելու, իսկ պետական գրանցումից հետո հարկ վճարողի հավառման համար ստանալու համար հարկային մարմիններին դիմելու գործառույթները։ «Այդ գործառույթները ներկայումս կատարվում են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշված րոպեների ընթացքում։ Համակարգը հնարավորություն է տալիս գրանցման համար փաստաթղթեր նարկայացնել նաև առցանց ռեժիմում, իսկ նախկինում գրանցված բոլոր իրավաբանական անձանց հիմադիր փաստաթղթերը թվայնացվում են և տեղադրվում տեղեկատվական բազայում»,-ասաց Գևորգյանը։

Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Հայաստանի Հանրապետությունը 189 պետությունների շարքում բիզնեսի ներդրման դյուրինության վարկանիշով 37-րդ տեղում է, իսկ ընկերությունների գրանցման ոլորտում՝ 6-րդ տեղում։ Հայաստանի հարևան պետություններից Ադրեջանը զբաղեցնում է համապատասխանաբար 70-րդ և 10-րդ տեղերը, Թուրքիան՝ 69-րդ և 93-րդ տեղը, Վրաստանը՝ երկու դեպքում էլ 8-րդ տեղը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am