Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լաթաքիայի Սամրա գյուղի շրջակայքում թեժ մարտեր են ընթանում

Լաթաքիայի Սամրա գյուղի շրջակայքում թեժ մարտեր են ընթանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական օդային ուժերը ռմբակոծում են թուրք-սիրիական սահմանի երկայքով Նաբաա Բար և Մաաբար գյուղերի շրջակայքը և Քեսաբի մերձակայքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակին հաջողվել ազատագրել Լաթաքիայի Խարբա Սուլաս գյուղից առևանգվածներին: Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ բանակը հարձակում է իրականցում Լաթաքիայի Բեյթ Իբլակ, Կանտարա, Ջաբալ Քուզ գյուղերում զինյալների հավաքատեղիների ուղղությամբ:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ` սիրիական բանակը շարունակում է ռմբակոծել Լաթաքիայի շրջանում զինյալների հսկողության տակ գտնվող տարածքները: Մասնավորապես, թեժ մարտեր են ընթանում Սամրա գյուղի շրջակայքում: Աղբյուրի տեղեկացմամբ` սիրիական ուժերն օգտագործում են ռազմական օդանավեր և ուղղաթիռներ, ինչպես նաև՝ ծանր հրետանի:

Լիբանանյան «Ալ Մայադին» կայքի տեղեկացմամբ` մարտի 27-ին ականապատ մեքենա է պայթել Հոմսի հայկական թաղամասում, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Թաղամասում հայեր չեն բնակվում, այժմ միայն անվանումն է մնացել հայկական: Բացի այդ, հրասանդներ են ընկել Դամասկոսի Ջարամանա թաղամասում, որի հետևանքով 6 մարդ է վիրավորվել:

Լաթաքիայի շրջանի Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]