1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հուսադրող տվյալներ կան, որ սիրիական բանակը 48-ժամվա ընթացքում կփորձի ազատագրել Քեսաբը. ՀՀ դեսպան

Հուսադրող տվյալներ կան, որ սիրիական բանակը 48-ժամվա ընթացքում կփորձի 
ազատագրել Քեսաբը. ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբահայերը հույսով և հավատով սպասում են, որ ռազմական գործողությունները կավարտվեն, և իրենք կվերադառնան իրենց բնակավայրերը: Այս մասին նրանք նշել են Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ մարտի 26-ին Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեցում կայացած հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, ով նույնպես ներկա է եղել հանդիպմանը, այժմ թեժ մարտեր են ընթանում, սիրիական բանակը 48-ժամվա ընթացքում կփորձի ազատագրել Քեսաբը: Այս պահի դրությամբ քեսաբահայերն ապահովված են սննդամթերքով, ծածկոցներով: «Քեսաբահայերը ծանր հոգեբանական վիճակում էին և աղերսող աչքերով օգնություն էին խնդրում: Նրանց վիճակն ավելի էր վատացել այն բանից հետո, երբ լուրեր էին լսել իրենց բնակարանների ալան-թալանի մասին»,- նշեց դեսպանը:

«Շուրջ 703 ընտանիք գաղթել են Քեսաբի մոտ 11 գյուղերից: Գաղթած ընտանիքների մեջ կան նաև հալեպցի փախստականներ: Քեսաբի բնակիչների մի մասն էլ մեկնել է Լիբանան, մյուսներն իրենց ժամանակն անցկացնում են եկեղեցում»,- տեղեկացրեց դեսպանը՝ միաժամանակ նշելով, որ հանդիպում է տեղի ունեցել նաև ազգային իշխանությունների ներկայացուցիչների, նահանգապետարանի, խորհրդարանի անդամների հետ, որոնց ընթացքում բոլորն իրենց մտահոգությունն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դեսպանը նաև նշեց, որ խորհրդարանի պատգամավորները Հայաստան կվերադառնան մարտի 28-ին:

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ` Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լևոն Մարտիրոսյանը մեկնել են Սիրիա` տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Վերադառնալուց հետո նրանք Ազգային ժողովին կներկայացնեն ստեղծված իրավիճակը:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]