Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը ՀՀ ՊՆ զորամասից շնորհակալական նամակ է ստացել

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը ՀՀ ՊՆ զորամասից շնորհակալական նամակ 
է ստացել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալական նամակ է ստացել  ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարական կազմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զորամասի հրամանատարությունը շնորհակալություն են հայտնում բուհի ռեկտորին՝ հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար: Նամակում մասնավորապես նշվում է, որ  ֆինանսական ֆակուլտետի «Մաքսային գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող, սերժանտ Գուրգեն Ավետիքի Սարգսյանը ծառայում է նշված  զորամասի  լավագույն մարտիկների շարքում, կարճ ժամանակամիջոցում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման գերազանցիկ և կարգապահ մարտիկ:

Զորամասի հրամանատարական կազմը հավաստիացնում է, որ Գուրգեն Սարգսյանը բարեխղճորեն է կատարում իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ: Իր զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է ծառայակիցների համար, օգնում է ստորաբաժանումում կանոնադրական կարգուկանոն հաստատելու գործում:

Զորամասի հրամանատար Վ. Հակոբյանը և  տեղակալ Կ.Ավանեսյանը նամակն ավարտել են ռեկտորին ուղղված շնորհակալական և բարեմաղթանքի խոսքերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]