Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տնտեսագիտական համալսարանի ուսանողները կարող են մասնակցել MBA մագիստրոսի կրթական ծրագրին` Մեծ Բրիտանիայի համալսարաններում

Տնտեսագիտական համալսարանի ուսանողները կարող են մասնակցել MBA մագիստրոսի 
կրթական ծրագրին` Մեծ Բրիտանիայի համալսարաններում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  բակալավրիատի վերջին կուրսի ուսանողները և շրջանավարտները բացառիկ հնարավորություն ունեն դիմելու բիզնես վարչարարության (MBA) մագիստրոսի կրթական ծրագրին Մեծ Բրիտանիայի մի շարք համալսարաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՊՏՀ պաշտոնական կայքը, ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու մագիստրոսի կրթական ծրագրերին  Չեստերի համալսարանում (University of Chester), Անգլիայի Ռուսկին համալսարանում (Anglia Ruskin University), Լոնդոնի Կոմերցիայի դպրոցում (London School of Commerce), Լոնդոնի Բիզնեսի և իրավագիտության դպրոցում (London School of Business and Law), Քարդիֆի Մետրոպոլիտան համալսարանում (Cardiff Metropolitan University):

Մարտի 26-ին` ժամը 12:30-14:30-ը ընկած ժամանակահատվածում, ՀՊՏՀ  արտաքին կապերի բաժնում ցանկացողները հնարավորություն ունեն հանդիպելու վերոնշյալ համալսարանների ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում ուսանողները կծանոթանան վերոնշյալ ուսումնական հաստատությունների կողմից առաջարկվող ծրագրերին, ընդունելության ընթացակարգերին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]