Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում անցկացվեց թուրքմեն պոետ, փիլիսոփա Մահթումկուլի Ֆրագիին նվիրված գիտաժողով

Երևանում անցկացվեց թուրքմեն պոետ, փիլիսոփա Մահթումկուլի Ֆրագիին նվիրված 
գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանը Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան հետ նախաձեռնել է գիտական համաժողով, որը նվիրված է թուրքմեն պոետ, փիլիսոփա Մահթումկուլի Ֆրագիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դեսպանատնից, համաժողովի աշխատանքներին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, Մշակույթի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, Հայաստանի գիտության ազգային ակադեմիայի գիտաշխատողներ, ինչպես նաև ԵՊհ ուսանողներ:

Միջոցառման շրջանակում ելույթներով են հանդես են եկել Թուրքմենստանից ժամանած գիտնականներ: Համաժողովն աչքի է ընկել հետաքրքիր զեկույցներով, որոնք նվիրված են Մահթումկուլի Ֆրագիի արվեստին, ով մեծ ներդրում է ունեցել ոչ միայն թուրքմենական, այլև թյուրքալեզու գրականության զարգացման գործում: Նրա անմար ստեղծագործությունները դարձել են համաշխարհային քաղաքակրթության անբաժանելի մասը:

 Զեկուցողները հատկապես ընդգծել են, որ Մահթումկուլիի ստեղծագործ հանճարի հիմքում ընկած է եղել  նրա  մեծ հայրենասիրությունը, բարձր հումանիստական գաղափարները և արդարության հաղթանակի նկատմամբ անխափան հավատը, որոնք արծարծված են պոետի ստեղծագործություններում:

 Ընդգծվել է , որ Մահթումկուլին արծարծել է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սերը, իմաստությունը, գիտությունը, գիտելիքը: Մասնակիցների խոսքով, միջոցառումն ապացուցում է, որ մեծ է եղել պոետի ձգտումը արտացոլել կյանքի իրականությունը,  բացահայտել կենցաղի էությունը և ներկայացնել այն ժամանակակիցներին և սերունդներին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Մահթումկուլիին նվիրված ֆիլմ, որին հաջորդել է մտածող-պոետի ստեղծագործությւոնների  հայերենով ժողովածուհի  շնորհանդեսը:

Մահթումկուլիի ստեղծագործությունները հայերեն լույս են տեսել1959 և 1983 թվականներին: Ներկայիս ժողովածուն նախորդներից տարբերվում է նրանով, որ ներառում է ոչ միայն  նոր ստեղծագործություններ, այլև նոր թարգմանություններ: 

 Համաժողովը և հայերեն ժողովածուհի շնորհանդեսը կատարվում է Թուրքմենստանի նախագահի նախաձեռնությամբ` Մահթումկուլիի տարվա շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]