Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

ՌԴ բնակչության 90 տոկոսը դիտել Է Սոչիի Օլիմպիական խաղերի ռեպորտաժները

ՌԴ բնակչության 90 տոկոսը դիտել Է Սոչիի Օլիմպիական խաղերի ռեպորտաժները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության բնակչության 90 տոկոսը դիտել Է Սոչիում փետրվարի մարտի 7-23-ը  կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի հեռուստահաղորդումները:  

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, այս մասին ասել Է ՌԴ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը: Նա նշել Է, թե հատուկ անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքում պարզվել Է, որ օլիմպիադան դիտած մարզասերների 85 տոկոսը բարձր Է գնահատել մրցումների կազմակերպումը, 90 տոկոսը բարձր գնահատական են տվել մրցումներում Ռուսաստանի մարզիկների ելույթին: Իսկ Օլիմպիադայի մարզաձեւերից ամենաշատ թվով հանդիսատեսներ Է ունեցել գեղասահքը՝ 65 տոկոս:




Այս թեմայով

... վերջին լուր "«Սոչի 2014»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ