Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը չի մեկնաբանում դեսպանի հետ կանչման Տյագնիբոկի կոչը

Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը չի մեկնաբանում դեսպանի հետ 
կանչման Տյագնիբոկի կոչը

ԵՐԵՎԱՆ 20 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացի ազգայնականների առաջնորդներից մեկին դուր չի եկել Հայաստանի հավատարմությունը ազգերի ինքնորոշման իրավունքին: Ուկրաինայի խորհրդարանի «Սվոբոդա» խմբակցության Օլեգ Տյագնիբոկը կոչ է արել հետ կանչել Հայաստանում և Ղազախստանում Ուկրաինայի դեսպաններին կամ այս երկրների դիվանագետներին հրավիրել Ուկրաինայի ԱԳՆ` բացատրություն տալու համար այս երկրների կողմից Ղրիմի հանրաքվեն ճանաչելու մասին հայտնված տեղեկության վերաբերյալ: «Մենք պահանջում ենք անհապաղ հետ կանչել մեր դեսպաններին Ղազախստանից և Հայաստանից, կամ նրանց դեսպաններին հրավիրել ԱԳՆ` բացատրություն տալու»,- ասել էր խմբակցության ղեկավարը` հավելելով, որ մի քանի երկրների կողմից Ղրիմում անցկացված հանրաքվեի ճանաչումն անթույլատրելի է: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ուկրաինայի դեսպանությունից հրաժարվեցին մեկնաբանել դեսպանի հետ կանչման Տյագնիբոկի արած կոչը:

«Այդ առնչությամբ որեւէ մեկնաբանություն չենք կարող անել: Այսպես ասած` no comment»,- ասացին դեսպանատնից` միաժամանակ հավելելով, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան աշխատանքը շարունակվում է նույն հունով եւ դեսպանատան աշխատանքային ժամանակացույցում փոփոխություններ չկան:

Ուկրաինական ճգնաժամի ժամանակ Հայաստանը հայտարարել է, որ կողմ է երկրում իրավիճակի կարգավորմանը խաղաղ բանակցությունների միջոցով: Մարտի 19-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի Նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]