Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երկարատեւ անկումից հետո Հայաստանում շինարարության ոլորտն աճել է 1,2 տոկոսով

Երկարատեւ անկումից հետո Հայաստանում շինարարության ոլորտն աճել է 1,2 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թվականի հունվար-փետրվարին 2,4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում շինարարության ոլորտում արձանագրված անկումից հետո առաջին անգամ 2014թ. հունվար-փետրվարին աճ է արձանագրվել նաեւ այդ ոլորտում: Շինարարության ծավալներն աճել են 1,2 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության, արտաքին առեւտրաշրջանառության, արդյունաբերական արտադրության բնագավառներում անկում է արձանագրվել: 2013թ. հունվար-փետրվարի համեմատ այս տարի ծառայությունների ծավալն աճել է 3,8 տոկոսով և կազմել 152 միլիարդ 769,8 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4,9 տոկոսով` կազմելով 39 միլիարդ 713,6 մլն դրամ: Առեւտրի շրջանառությունն աճել է 4,4 տոկոսվ և կազմել 277 մլրդ 538 մլն դրամ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 175 միլիարդ 725 միլիոն դրամ, 4,1 տոկոսով  զիջել է 2013թ. հունվար-փետրվարի ցուցանիշը: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 4,4 տոկոսով (1 միլիարդ 473,6 մլն կՎտ.ժ), միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6,5 տոկոսով (156 հազար 297 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2013թ. հունվար-փետրվարի համեմատ նվազել են 5,8 տոկոսով (819,3 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումը նվազել է 3,2 տոկոսով (218,1 մլն դոլար), իսկ ներմուծումը` 6,7 տոկոսով (601,2 մլն դոլար):

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-փետրվարին եղել է 409,45: Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]