1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի ազգային արխիվը նախապատրաստվում է Առաջին համաշխարհային պատերազմի և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցներին

Հայաստանի ազգային արխիվը նախապատրաստվում է Առաջին համաշխարհային 
պատերազմի և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, որին  նվիրված միջոցառումների անցկացումից անմասն չի մնա նաև Հայաստանը:  Մարտի 20-ին հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հայտնեց, որ ցուցահանդեսներ են անցկացվելու Ֆրանսիայում, Անգլիայում, հավանաբար նաև Թուրքիայում:

«Մենք Ֆրանսիայի հետ վիրտուալ ցուցահանդես ենք պատրաստում, որտեղ լուսանկարներ կլինեն հայաստանյան և ֆրանսիական արխիվներից: Ինչո՞ւ հատկապես Ֆրանսիայի հետ, քանի որ նրանց բանակի կազմում «Արևելյան լեգեոն» պաշտոնական անունը կրող զորախումբ էր կռվում, որ իրականում Հայկական լեգեոն էր կոչվում, սակայն այդ անունը չէր տրվում, որ Թուրքիայի վերաբերմունքը հայ բնակչության նկատմամբ չփոխվի»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Վիրաբյանը:

Կայանալիք  վիրտուալ ցուցահանդեսը հասանելի կլինի Հայաստանի ազգային արխիվի, ՀՀ արտաքին գործերի  նախարարության և Հայաստանում  Ֆրանսիայի դեսպանատան  կայքերում:

«Սա նաև կապված է Ֆրանսիայի նախագահի՝ մայիսին Հայաստան կատարելիք այցի հետ»,- շեշտեց բանախոսը:

Կառույցը նախապատրաստվում է նաև Ռուսաստանում կայանալիք  Առաջին համաշխարհային  պատերազմին նվիրված ցուցահանդեսին, որտեղ առանձին մի հատված նվիրելու է Կովկասյան ճակատին:

«Նաև պատրաստում ենք մի ժողովածու, որ կրում է «Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին» խորագիրը,  այստեղ Ցեղասպանության մասին խոսք չի լինելու: Գիրքը լույս կտեսնի Մոսկվայում, ապա կտեղափոխվի Հայաստան: Առայժմ այս երեք աշխատանքներում Ցեղասպանության ներկայացումից զերծ ենք մնալու, որպեսզի այն առանձին ներկայացվի, սակայն հետագայում դրանք կապվելու են միմյանց հետ»,- պարզաբանեց Ազգային արխիվի տնօրենը:

Ազգային արխվն արդեն հրատարակել է Հայոց ցեղասպանությանը նվիրված եռահատոր ժողովածու` «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» անվանումով: Աշխատության կեսն  արդեն մեկ հատորով թարգմանվել է անգրելեն: Մինչև 2015 թվականը ծրագրվում է, որ եռահատորյակը ևս երեք-չորս հրատարակություն կունենա օտար լեզուներով:

«Անգլերեն տարբերակը տարածվում է, այն նաև վաճառվում է գրախանութներում: Փորձելու ենք, թեև ուշացած, ստեղծել Ցեղասպանության զոհերի անունների շտեմարան: Եթե ժամանակին հավաքեինք, ճիշտ կլիներ, այսօր հավաքում ենք արխիվներում, փաստաթղթերում տեղ գտածը, ինչն ուշացած է, իհարկե»,- կարծիք հայտնեց Վիրաբյանը` ավելացնելով, թե պետք է հիշել, որ, ի վերջո, մենք հայրենիք ենք կորցրել, եկեղեցիներ, մշակութային արժեքներ, ձեռագրեր, նյութական միջոցներ:

Ներկա ժամանակահատվածում Ազգային արխիվն արդեն անցել է փաստաթղթերի շուրջ 900 հազարի  թվայնացման սահմանը, ծրագրվում է, որ այն մինչև 2015 թվականը կանցնի  1 միլիոնի սահմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]