Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրք լինելն անտանելի ամոթ է. թուրք բանաստեղծ

Թուրք լինելն անտանելի ամոթ է. թուրք բանաստեղծ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք բանաստեղծ Սերքան Էնգինը Paper Boats of Poetry կայքում հրապարակած հոդվածում գրել է, որ իր համար թուրք լինելն անտանելի ամոթ է, քանի որ թուրքերի նախնիներն են իրականացրել Հայոց ցեղասպանությունը:

«Արմենպրես»-ը որոշ կրճատումներով ներկայացնում է Սերքան Էնգինի` «Անտանելի ամոթ է թուրք լինելը» հոդվածը:

«Իմ մայրը թուրք է, սակայն, ես ինձ լազ եմ համարում, ինչպես իմ հոր նախնիները, քանի որ ես ամաչում եմ իմ մորական կողմից: Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիները Օսմանյան կայսրության օրոք եղել են Ցեղասպանություն իրականացնողները: Մեկ եւ կես միլիոն հայեր դաժանորեն սպանվել են թուրքերի եւ քրդերի կողմից: Թուրքերը եւ քրդերը սպանել են իրենց հարեւաններին, բռնաբարել փոքրիկ աղջիկներին, ողջ-ողջ այրել երեխաներին եւ առեւանգել նրանց գումարն ու ունեցվածքը: Հազարավոր ասորիներ եւս Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կառավարության կողմից սպանվել են իրենց հայրենիքում, ինչպես հայերը:

Հայերի հանդեպ սարսափելի Ցեղասպանություն է իրագործվել: Որպես Թուրքիայի որդի` ես ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը եւ ամաչում եմ իմ մոր նախնիների պատճառով: Սա ամոթալի է Թուրքիայի պատմության, ինչպես նաեւ թուրք ժողովուրդի համար: Չնայած անձնապես չեմ մասնակցել այդ բռնություններին, ես մարդկության անունից ներողություն եմ խնդրում բոլոր հայ զոհերից եւ խոնարհվում ձեր ցավի առաջ:

Ցավոք, Թուրքիայի մասնակցությամբ սա միակ Ցեղասպանությունը չէ: 1919-ին 353 հազար Պոնտոսի հույներ դաժանաբար սպանվել են Անատոլիայում Մուստաֆա Քեմալի հրամանով, ով հետագայում դարձավ Թուրքիայի հանրապետության հիմնադիրը: Այս հանրապետությունը նախկին ռասիստական «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի շարունակությունն է, քանի որ միեւնույն գաղափարախոսությունն ունի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]