Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում մեկնարկել են ռուսական ռազմակայանի ինժեներական զորքերի ճամբարային հավաքները

Հայաստանում մեկնարկել են ռուսական ռազմակայանի ինժեներական զորքերի 
ճամբարային հավաքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ինժեներական ստորաբաժանումների ավելի քան 100 զինծառայողներ դաշտային պարապմունքների են ձեռնամուխ եղել Կամխուտի բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում: Վարժական միջոցառումներում գործի Է դրված ավելի քան 30 միավոր զրահատանկային, ավտոմոբիլային եւ հատուկ ռամական տեխնիկա: Զինավարժանքները կշարունակվեն մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի կեսերը: Հավաքների ընթացքում զինծառայողները միայնակ եւ խմբի կազմում պետք Է կատարեն համալիր վարժական առաջադրանքներ:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, նրանք կկատարեն հատուկ եւ ավտոմոբիային տեխինկայի վարման նորմատիվներ, կսովորեն իրականացնել տեղանքի հատուկ հետախուզում՝ պայթյունավտանգ առարկաների հայտնաբերմամբ եւ տեղանքի ականազերծմամբ՝ մարտական իրավիճակին առավելագույնս մոտեցված պայմաններում, ինչպես նաեւ կկատարեն կրակային եւ Էլեկտրական եղանակներով պայթյունավտանգ առարկաների պայթեցումներ:  

«Դաշտային պարապմունքների նախաշեմին՝ ձյան առատ տեղումների շրջանում ռազմակայանի շարժունակ ինժեներային խմբերը հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել են ավելի քան 100 կիլոմետր ճանապարհներ՝ հավաքելով ավելի քան 200 տոննա ձյուն: Դա թույլ Է տվել առանց խախտումների կատարել մարտական պատրաստության եւ առօրյա կենսագործունեության միջոցառումներն ինչպես զինվորական ավաններում, այնպես Էլ Կամխուտ եւ Ալագյազ ուսումնավարժական համալիրների տարածքում»,- հայտնել Է ռազմակայանի ինժեներական ծառայության պետ մայոր Սերգեյ Չուբկոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]