Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանը

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Հովհաննիսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի թատերական գործիչների միությունից:

Արտաշես Հովհաննիսյանն իր ստեղծագործական կենսագրությունը սկսել է Իջևանի ժողովրդական թատրոնում, ապա աշխատել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ բեմադրել է «Տորեադորների վալսը» , «Մթին պատմություն» , «Աշնան արև» և մի շարք այլ ստեղծագործություններ: Նա Հայաստանում առաջինն է ստեղծել ոչ պետական թատրոն՝ «Նորք» թատրոն-ստուդիան, որը գործեց տևական ժամանակ: 
Կյանքի վերջին տարիներին Արտաշես Հովհաննիսյանը ստեղծել է Թեքեյան թատերախումբը: Անվանի բեմադրիչ-մանկավարժը բեմադրություններով հանդես է եկել Երևանի Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան և այլ թատրոններում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]