Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանի մարզիկները ամրապնդվել են Պարալիմպիկ խաղերի թիմային հաշվարկի առաջին տեղում

Ռուսաստանի մարզիկները  ամրապնդվել են Պարալիմպիկ խաղերի թիմային հաշվարկի առաջին տեղում

ԵՐԵՎԱՆ, 12  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Դաշնության մարզիկները նվաճելով 34 մեդալ` 11 ոսկե, 14 արծաթե եւ 9 բրոնզե, վստահորեն գլխավորում են Սոչիում ընթացող Ձմեռային պարալիմպիկ խաղերի ոչ պաշտոնական թիմային հաշվարկը:

 Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 2-րդ տեղը զբաղեցնում են Գերմանիայի մարզիկները՝ 4 ոսկե մեդալներով, արծաթե եւ բրոնզե մեդալ նրանք առայժմ չեն նվաճել, իսկ 3-րդ տեղում են ուկրաինացիները, ովքեր իրենց հաշվին գրանցել են 11 մեդալ` 3 ոսկե, 3 արծաթե եւ 5 բրոնզե:

Այսպիսով, նախորդ օրվա համեմատ, առաջատար եռյակում փոփոխություն տեղի չի ունեցել:

Մարտի 12-ին Պարալիմպիկ խաղերում կխաղարկվի մեդալների 7 հավաքածու, իսկ մրցումները կավարտվեն մարտի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]