Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

էլեկտրոնային լրատվամիջոցներով ալկոհոլային խմիչքների գովազդի վրա ժամանակային սահմանափակումներ կդրվեն

էլեկտրոնային լրատվամիջոցներով ալկոհոլային խմիչքների գովազդի վրա 
ժամանակային սահմանափակումներ կդրվեն

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով արգելել ծխախոտի, ինչպես նաև ժամը 06:00-ից մինչեւ 22:00-ը` թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, գովազդը: Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ հիմնական զեկուցող Սամվել Ֆարմանյանը նշեց, որ նախագիծը պայմանավորված է առանձին ապրանքատեսակների գովազդի առանձնահատկությունները առավել մանրամասնորեն սահմանելու, զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցների ֆինանսական ինքնաբավությունը բարձրացնելու, ինչպես նաեւ առանձին ալկոհոլային խմիչքների (տեղական արտադրության կոնյակ)՝ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդային առանձնահատկությունները հստակեցնելու պահանջով:

««Գովազի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է առանձին ապրանքատեսակների, այդ թվում՝ ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գովազդի առանձնահատկությունները, ամրագրում որոշակի տրամաբանական սահմանափակումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ֆարմանյանն՝ ընդգծելով, որ  ներկայացված օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներին հնարավորություն կտրվի երեկոյան ժամը 22:00-ից մինչեւ առավոտյան 06:00-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) գովազդ:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ կետը հեռուստառադիոընկերությունների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) գովազդի հեռարձակման համար սահմանում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Ներկայացված օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ նման տուգանքի կիրառումը կսահմանափակվի հեռուստառադիոընկերությունների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) գովազդի՝ 06:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում հեռարձակումով:

Սամվել Ֆարմանյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնության հիմքում ընկած է այն պարզ հիմնավորումը, որ, մի կողմից, նշված ժամերին բնակչության անչափահաս հատվածը չի դիտում հեռուստատեսություն, հետեւաբար, գործող օրենքի տրամաբանական սահմանափակումները մնում են ուժի մեջ, մյուս կողմից, Հայաստանի Հանրապետությունում սպառվող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ կամ ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերությունները, գործող օրենքի սահմանափակումներով պայմանավորված, մեր երկրի համար չեն նախատեսում գովազդային բյուջեներ, ինչը տարեկան կտրածքով բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են, ինչպես ֆինանսատնեսական ճգնաժամի հետեւանքով ծանր ֆինանսական իրավիճակում հայտնված հայաստանյան հեռուստատեսությունների, այնպես էլ ընդհանուր առմամբ, դրանից գանձվող պետական բյուջեի մուտքերի տեսանկյունից: «Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ, գովազդատուների կողմից, գովազդի դիմաց կատարվող վճարների տեսքով, տարեկան մինչեւ լրացուցիչ 1 մլրդ դրամ կարող է ուղղվել հայաստանյան հեռուստատեսություններ, ինչը որոշակիորեն կբարելավի նրանց ֆինանսական ներկա վիճակը»,- ասաց Ֆարմանյանը:

Անհրաժեշտ է նաեւ ամրագրել, որ օրեսնդրական նախաձեռնությամբ պահպանվում է բնակչության անչափահաս հատվածի վրա ալկոհոլային խմիչքների գովազդի ազդեցության սահմանափակումը՝ ժ. 06:00-ից մինչեւ 22:00-ն զանգվածային  տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով արգելվում է թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի,  գովազդը:

Օրենսդրական այս նախաձեռնությամբ նախատեսվում է մասնավորեցում, որպեսզի թուլյատրվի բացառապես տեղական արտադրության՝ հայկական կոնյակի գովազդը: Նման փոփոխությունը նպատակ ունի գովազդի շուկայում  օրեսնսդրորեն ամրագրել կոնյակի տեղական արտադրությունը խթանելու պետական քաղաքականությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]