Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մեկնարկել է Սոչիի Ձմեռային պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը

Մեկնարկել է Սոչիի  Ձմեռային պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 7  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում մեկնարկել Է ձմեռային 11-րդ  պարալիմպիկ խաղերի՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների օլիմպիադայի բացման արարողությունը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, այս մրցաշարին կմասնակցեն 45 երկրների 575 մարզիկներ: Հայաստանն այս մրցումներում ներկայացնում Է լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը:

Ռուսաստանի Դաշնության նախագան Վլադիմիր Պուտինի խոսքով, պարալիմպիկ խաղերը շատ մեծ  հետաքրքրություն են առաջացրել մարզասերների շրջանում:

Նա նշել Է, որ այս Խաղերի ռուսաստանցի մրցանակակիրները կպարգեւատրվեն նույն կերպ, ինչ որ վերջերս ավարտվաօ Ձմեռային  օլիմպիական  խաղերի մեդալակիրները: Վերջիննս պարգեւատրվել էին «Մերսեդես» ավտոմեքենաներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]