Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը հավանություն տվեց Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց Հրանտ Բագրատյանի օրենսդրական 
նախագծին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց Ազ­­գա­յին ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատ­յա­նի օրենսդրական նա­­խա­ձեռ­­նու­թյունը: Պատգամավորն առաջարկում է «Ֆի­զի­կական անձանց բան­կա­յին ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել և գործող օրենքի դրույթները տա­­րածել նաև իրա­վա­բանական անձանց վրա: Միաժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել: «Քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է, որ առանց քննարկումների, առանց բոլոր մասնակիցների, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմեր ընդունել չի կարելի: Դա նշանակում է , որ այդ ամբողջ ցիկլը պետք է անցնենք, քննարկենք առևտրային բանկերի, ձեռնարկությունների հետ, որից հետո նոր այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք Ազգային Ժողով` չնայած փաստարկների հետ մենք համաձայն ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

Նախագծի նկատմամբ գործադիր մարմնի եզրակացության մեջ նշվում է, որ նախագծի ընդուն­ման դեպքում հարկ է նկատի ունենալ երկու կարևոր հանգամանք. իրավաբանական անձանց բանկային ավանդների պաշտպանվածության հետ զուգահեռ, իրավաբանական անձանց ավանդների հատուցման ենթակա ավանդ­­նե­­րի կազ­մում ընդգրկումը կհանգեցնի բանկերի կողմից ավանդների հատու­ցումը երաշ­­խա­­վո­­րող հիմնադրամին կատարվող երաշխիքային վճարների ծավալների ավե­լաց­­մա­ն, ինչն ի վերջո լրա­ցուցիչ ֆինանսական վճարների պատճառ կհանդիսանա Հայաստանի իրավաբանական անձանց համար:

«Պարտադիր վճարի՝ օրենքով ներմուծման յու­րաքանչյուր դեպք պետք է լայնորեն ու մանրամասն քննարկվի շահագրգիռ ևգոր­ծա­րար լայն շրջանակների հետ՝ ինչպես համանման դեպքերում վարվում է ՀՀ կառավարությունը: Բացի դրանից, Ավանդների հատուցումը երաշ­խա­վորող հիմնադրամի ռիսկերը հավա­սա­րա­կշռե­լու տեսանկյունից չի բացառվում մեր աշ­խավորման ծածկույթի վերանայման ան­հրա­­­ժեշ­տու­­թյունը` նվազման ուղղու­թյամբ, ինչը կնշանակի համակարգի նկատմամբ վստա­­հու­թյան նվազում»,- ասված է հիմնավորման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]