Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Հայ շախմատիստներից երկուսը ոչ-ոքիով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

Հայ շախմատիստներից երկուսը ոչ-ոքիով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 3  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի առաջատար շախմատիստներ, գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել, համապատասխանաբար, արաբ շախմատիստ Մոհամադ Դասթան Բաթուհանի եւ վրացի գրոսմայստեր Գիորգի Բագատուրովի հետ` Երեւանում մեկնարկած Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրոսմայստեր Աշոտ Նադանյանը հաղթել Է  Բորիս Գրաչեւին, Լիլիթ Մկտրչյանը միավորը կիսել Է մեկ այլ ռուս շախմատիստ Դմիտրի Յակովենկոյի հետ:

Տիգրան Սիմոնյանը զիջել Է չեխ Դավիթ Նավարային, Տիգրան Հարությունյանը՝ իսրայելցի Մաքսիմ Ռոդշթեյնին:

Այս պահին շախմատային մրցաշարի առաջին փուլի շատ պարտիաներ դեռ շարունակվում են:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]