Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սոչիի ռուսաստանցի օլիմպիականները պարգեւատրվել են «Մերսեդես» ավտոմեքենաներով

Սոչիի ռուսաստանցի օլիմպիականները պարգեւատրվել են «Մերսեդես» 
ավտոմեքենաներով

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի ռուսաստանցի բոլոր չեմպիոններին եւ մրցանակիրներին որպես մրցանակներ հանձնվել են սպիտակ գույնի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Օլիմպիադայի չեմպիոններին հանձնվեցին GL, արծաթե մեդալակիրներին՝ ML, բրոնզե մեդալակիրներին՝ GLK   կարգի ավտոմեքենաներ:            

Ավտոմեքենաների հանձնումը Օլիմպիական խաղերի  մեդալակիրներին կատարվել Է Ռուսաստանի Դաշնությունում գործող «Օլիմպիականների աջակցության» ֆոնդի շնորհիվ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Մեդվեդեւը նշել Է, որ «Ռուսաստանում օլիմպիականների աջակցության ներկայում գործող համակարգը իդեալական չԷ, բայց որակական առումով այն  լրիվ այլ Է, քան մենք ունեինք 10-15 տարի առաջ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]