Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Կոնգրեսականները միացել են սոցցանցերում Գուրգեն Մարգարյանի սպանության 10- րդ տարելիցի բողոքի ակցիային

Կոնգրեսականները միացել են սոցցանցերում Գուրգեն Մարգարյանի սպանության 10-
րդ տարելիցի բողոքի ակցիային

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունից 10 տարի անց ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դևիդ Սիսիլայնը և Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն միացել են աշխարհի հայերին` դատապարտելով Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներումը և հերոսացումը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, ՀՅԴ նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրների հայերը և բարեկամները սոցիալական ցանցերի` թվիթերյան, ֆեյսբուքյան, ինսթագրամի իրենց հաշվեհամարներում գրառումներ են կատարել` բարձրացնելով միջազգային հանրության իրազեկվածությունը  մարդասպան Սաֆարովի կատարած դաժան ոճրագործության և արտահանձնումից հետո հայրենիքում հերոսացման մասին: «Ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովին երբեք չպետք է ներում շնորհվեր հայ բանակի սպային կացնահարելու համար»,- ասել է Ադամ Շիֆը:

Կոնգրեսական Սիսիլայնն արձագանքել է. «Գուրգեն Մարգարյանի դաժան սպանութան 10-րդ տարելիցին մենք հարգում ենք նրա հիշատակը և կրկին հանձն առնում արդարադատության հասնել Մարգարյանի համար»: Արդարադատության կոչ է արել նաև կոնգրեսական Փալոնեն` նշելով, որ Սաֆարովը պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարած ոճրագործության համար: Փետրվարի 19-ին` Գուրգեն Մարգարյանի սպանության օրը, «Թվիթեր» սոցիալական ցանցը լի էր «Արդարություն Մարգարյանի համար», «Գուրգեն» հաշթագերով:

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերեն եռամսյա դասընթացներին մասնակցելու ժամանակ գիշերը կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում է շնորհել և ազատ արձակել՝ բարձրացնելով կոչումն ու վճարելով 8 տարվա կուտակված աշխատավարձըՈճրագործին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am