Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նորվեգացիները դարձյալ1-ին տեղում են օլիմպիական խաղերի թիմային հաշվարկում

Նորվեգացիները դարձյալ1-ին տեղում են օլիմպիական խաղերի թիմային հաշվարկում

ԵՐԵՎԱՆ,20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիաի մարզիկները, նվաճելով 9 ոսկե, 4 արծաթե եւ 7 բրոնզե մեդալ, նորից վերադարձել են Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ոչ պաշտոնական թիմային հաշվարկի 1-ին տեղը փետրվարի 19-ին կայացած մրցումներից հետո: Այս հաշվարկում առաջատարը  որոշվում Է ոսկե մեդալների քանակով:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 2-րդ տեղում են Գերմանիայի մարզիկները, որոնք նվաճել են 8 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ:

3-րդ տեղը 7 ոսկե, 5 արծաթե եւ 11 բրոնզե մեդալներով զբաղեցնում են ամերիկացիները:

Ռուսաստանի օլիմպիականները 6 ոսկե, 9 արծաթե եւ 7 բրոնզե պարգեւներով 4-րդ տեղում են,   5-րդ տեղում են հոլանդացիները, որոնք ունեն 6 ոսկե, 7 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ:

Մեդալների ընդհանուր հաշվարկում առաջինն են ամերիկացիները՝ 23:

 22-ական մեդալ են նվաճել Ռուսաստանի եւ Հոլանդիայի մարզիկները:

Փետրվարի 20-ին Սոչիում կխաղարկվի մեդալների 6 հավաքածու: Սոչիի ձմեռային օլիմպիադան կավարտվի փետրվարի 23-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]